Թուրքիայում հայերի շրջանում կա զգուշավորություն. մանրամասնում է «Ակոս»-ի խմբագիրը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օրերս ազգությամբ հայերի՝ ադրբեջանցիների կողմից հարձակման թիրախ դառնալու գործի հետ կապված իրավական զարգացումներ չկան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում հրատարկվող «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը:

«Այդ գործերի հետ կապված որևէ ընթացք չկա: Ոստիկանական որևէ հետապնդում, որևէ հարցաքննություն չի եղել: Խնդիրը ոստիկանություն չի հասել»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Նա Ստամբուլում հայերի ու ադրբեջանիցների միջև նման դեպք չի հիշում և նշում է, որ այն կարծես նորություն լինի:

«Ճիշտն ասած` չեմ հիշում, որ նախկինում նման դեպքեր եղած լինեն: Ամեն դեպքում վերջին օրերին նկատեցինք մի քանի դեպք: Ադրբեջանցիներն ազգությամբ հայ անձանց վրա հարձակվեցին, ծեծկեռտուք եղավ: Իրավիճակը բնականաբար մտահգոիչ է: Այստեղ ապրող հայերի շրջանում կա զգուշավորություն: Մարդիկ միմյանց հետ կապի մեջ են, արագ տեղեկացնում են զարգացումների մասին: Խորհուրդ է տրվում տնից մենակ դուրս չգալ, լինել ինչ-որ մեկի ուղեկցությամբ»,-ասաց «Ակոս» թերթի հայերեն բաժնի խմբագիրը: Թուրքիայում ապրող հայաստանցիներից շատերը տեղի համայնքի, հայկական կառույցների հետ կապի մեջ չեն, որքանով է մեծ նրանց թիրախավորված լինելու հավանականությունը: Հարցին ի պատասխան, Բագրատ Էստուկյանը նշեց, որ Հայաստանից եկած շատ հայեր հայկական կառույցերի հետ սերտ շփումներ չունեն, սակայն իրենք միմյանց միջև սերտ կապի մեջ են, զարգացումներից տեղեկացված են: Նրանց շրջանում նույնպես զգուշավորություն կա:

Դեպքերի առնչությամբ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրառում էր կատարել Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը՝ դիմելով Ներքին գործերի նախարարությանը:

«Անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել Թուրքիայում ապրող հայերի վրա հարձակման ու սադրիչ գործողությունների դեմ: Այդ հարձակումների հետևում կանգնած մութ ձեռքերը պետք է բացահայտվեն»,-նշել էր նա:

Բագրատ Էստուկյանը նկատեց, որ նման դեպքեր միայն Թուրքիայում չեն, Հայաստան-Ադրբեջան սահմանին՝ Տավուշի հատվածում վերջին սրացումներից հետո հայերի նկատմամբ ադրբեջանցիների ոտնձգությունների կրկնություն եղավ աշխարհի տարբեր երկրներում:

«Դա թույլ է տալիս ասելու, որ ադրբեջանական որոշ գործակալություններ այս մասով աշխատանքներ են տանում: Այս օրերին տեսնում ենք, որ տարբեր քաղաքներում Հայաստանի դեսպանները, հյուպատոսներ հորդորով են հանդես գալիս՝ ուղղված մեր հայրենակիցներին, որպեսզի զգուշ լինեն չտրվեն սադրանքներին»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Օրեր առաջ Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթը տեղեկացրել էր, որ Ստամբուլի Գումգափու թաղամասում մի խումբ ադրբեջանցիների կողմից հայ երիտասարդ է ծեծի ենթարկվել։ Հայերի վրա հարձակվելու ևս երկու դեպք գրանցվել էր դրանից առաջ:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջաբական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն էր տարածել տարբեր երկրներում ՀՀ քաղաքացիների, հայ համայնքների անդամների հանդեպ բռնության դեպքերի առնչությամբ: Նշվում էր, որ եղել են ՀՀ դիվանագիտական ծառայության և հայ համայնքների բնականոն աշխատանքի խոչընդոտման, նրանց պատկանող անձնական և ծառայողական գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքեր, որոնք առանձին դեպքերում սպառնացել են նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությանը: «Այս գործողությունների ընդլայնվող աշխարհագրությունը և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների դեմ իրականացվող գործողություններում Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչների ներգրավման փաստերը վկայում են, որ վերոնշյալ գործողություններն ուղղորդվում են Ադրբեջանի պետական կառույցների կողմից»,-ասված է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

Հայերեն English Русский

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև