Սփյուռք

Պրահայում հայերի և ադրբեջանցիների միաժամանակ տեղի ունեցած ցույցերն անցել են առանց միջադեպերի

1 րոպեի ընթերցում

Պրահայում հայերի և ադրբեջանցիների միաժամանակ տեղի ունեցած ցույցերն անցել են առանց միջադեպերի

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի Հայ երիտասարդական միությունն ադրբեջանական ագրեսիայի առնչությամբ Պրահայում՝ Ադրբեջանի դեսպանության դիմաց հուլիսի 24-ին անցկացրել է խաղաղ հավաք։ Նույն տեղում միաժամանակ անցկացվել է նաև Չեխիայում ադրբեջանական համայնքի հավաքը, որի մասնակիցները կանգնած են եղել հենց դեսպանության դիմաց։ Երկու հավաքների միջև առկա է եղել ոստիկանության կողմից հսկվող բուֆերային տարածք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ չնայած ադրբեջանական ցույցի մասնակիցները քանակապես խիստ գերազանցել են հայկական ցույցի մասնակիցներին և հստակ երևացել է, որ վերջիններիս հավաքել և ուղղորդում է դեսպանությունը, այնուամենայնիվ, նույնիսկ փոքրաթվ հայ երիտասարդները կարողացել են ուշադրություն գրավել՝ հանդես գալով առանձնապես խաղաղության կոչերով և կատարելով հայ ազգային հայրենասիրական երգեր և պարեր, այդ թվում՝ քոչարի։

Ադրբեջանական ցույցի մասնակիցները թափահարել են նաև Թուրքիայի դրոշը և պարբերաբար աղաղակել՝ «Turkiye»: Ադրբեջանական ցույցին մասնակցել է նաև Չեխիայում Թուրքիայի դեսպանը։ Ցույցերն անցել է առանց միջադեպերի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում