Տնտեսության ճյուղերը վերականգնվում են. ՏԱՑ-ը հունիսին մայիսի համեմատ աճել է 14.8%-ով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020 թվականի մայիսից սկսած՝ ամսական կտրվածով նախորդ ամսվա համեմատ աճում է՝ ընդ որում գնալով ավելի մեծ տեմպով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը մայիսին նախորդ ամսվա՝ ապրիլի համեմատ աճել է 13.3 տոկոսով, իսկ հունիսի ցուցանիշը մայիսի համեմատ աճել է 14.8 տոկոսով:

Ընդ որում՝ այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են ինչպես արդյունաբերական արտադրանքի, շինարարության ծավալները, առևտրի շրջանառությունը, մատուցած ծառայությունների ծավալը, այնպես էլ արտաքին առևտրաշրջանառությունը: Մասնավորապես հունիսին մայիսի համեմատ արտահանման ծավալն ավելացել է 14.7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 13.1 տոկոսով: Շինարարության ծավալը հունիսին նախորդ ամսվա համեմատ աճել է բավականին մեծ չափով՝ 21.6 տոկոսով:

Բացի այդ ամսական կտրվածքով ապրիլից սկսած տնտեսական անկման տեմպի թուլացում է նկատվում նաև նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատելիս: Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թվականի ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ նվազել էր 16.3 տոկոսով, այս տարվա մայիսին՝ նախորդ մայիսի համեմատ անկումն ավելի քիչ էր՝ 12.8 տոկոս, իսկ հունիսին՝ նախորդ հունիսի համեմատ անկումը կազմել է ընդամենը 7.5 տոկոս:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Պլովդիվի գյուղատնտեսական համալսարանի հանդեպ օտարերկրյա ուսանողների հետաքրքրությունն աճում է․ BTA

Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ կայացել է Փոքր և միջին ձեռնարկատիրությունների զարգացման ենթախորհրդի նիստը

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը