Լավրովը հանդիպում է ունեցել ՌԴ հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում է ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքը։

«Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի ադրբեջանական և հայկական համայնքների նշանավոր ներկայացուցիչների՝ «Ռուստաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Արա Աբրահամյանի և «Киевская площадь» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի հետ։

Քննարկվել է հայկական և ադրբեջանական համայնքների դերը` Ռուսաստանի Դաշնության տարածքում ազգամիջյան խաղաղության ու ներդաշնակության պահպանման գործում՝ գործող օրենսդրությանը համապատասխան: Նշվել է համատեղ բացատրական և կրթական աշխատանքի կարեւորությունը՝ ազգային պատկանելության հիմքով Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման դեպքերը կանխելու և վերացնելու համար: Կարևորվել է ադրբեջանական ու հայկական համայնքների կառուցողական ներդրման անհրաժեշտությունը Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների բարելավման խթանման համար պայմանների ստեղծման գործում»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը