Տնտեսություն

Փոխվարչապետ Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում անթույլատրելի է համարել «Ֆուդ Սիթի»-ի միջադեպը

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Գրիգորյանը ԵԱՏՀ խորհրդի նիստում անթույլատրելի է համարել «Ֆուդ Սիթի»-ի միջադեպը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման զարգացմանն ուղղված մի շարք հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության տրանզիտի միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը, ԵԱՏՄ էլեկտաէներգետիկական ընդհանուր շուկայի ձևավորման ծրագիրը, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման ռազմավարական ուղղությունների մշակման ընթացքը և այլ հարցեր:

Հանդիպման ավարտին Հայաստանի փոխվարչապետը ԵԱՏՀ խորհրդի անդամներին և կոլեգիայի նախագահին պաշտոնապես տեղեկացրել է հայկական ապրանքների վաճառքի արգելման հետ կապված վերջերս մոսկովյան «Ֆուդ Սիթի» շուկայում տեղի ունեցած դեպքի մասին: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ նման դեպքերն անթույլատրելի են և կոչ է արել գործընկերներին մանրամասնորեն վերլուծել իրավիճակը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում