Սփյուռք

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հայկական եկեղեցիներում պատարագներ են մատուցվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպեսAnalitikaUA.net-ին հայտնել է հայր Կարապետ Ղարիբյանը, Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում, ժամը 11:00-ին պատարագներ են անցկացվել Ադրբեջանի հետ սահմանին զոհվածների հիշատակին։ Կիեւում աղոթքը մատուցվել է Սրբոց Նահատակաց եկեղեցում։

Ինչպես հայտնի է, Ադրբեջանի հետ սահմանին էսկալացիայի ժամանակ 4 հայ զինծառայող է զոհվել:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը՝ կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, ետ շպրտվել: Ավելի ուշ ադրբեջանական կողմը վերսկսել էր հրետակոծությունը՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքներ:

Հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծած գործողությունների հետևանքովզոհվելենմայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանըև կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում