Սփյուռք

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայկական երգ ու պարի ներքո ցույց է անցկացվում

1 րոպեի ընթերցում

Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան դիմաց հայկական երգ ու պարի ներքո ցույց է անցկացվում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդներում հայ երիտասարդները, համայնքի ներկայացուցիչները հայ-ադերբեջանական սահմանին տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին հակառակորդի ագրեսիվ քաղաքականության դեմ ցույց են անում Ադրբեջանի դեսապանատան դիմաց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հավաքվածները ծածանում են Հայաստանի դրոշը, բաց թողնում կարմիր, կապույտ, ծիրանագույն ծուխ:

Հայերը բարձրախոսով նիդերլանդական հանրությանը ներկայացնում են տարբեր ժամանակներում Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության, գործողությունների մասին:

«Ինչպես 90-ականներին ծնի բերեցինք քո հորը և Արցախը փրկեցինք, նույնն կերպ էլ քեզ ենք ծնկի բերելու, Ալիև»,-ասաց երիտասարդներից մեկը:

Հավաքվածները Հայաստանի դրոշներն են ծածանում հայկական երաժշտության ներքո, պարում, երգում, վանկարկում՝ «Հայաստան», «Արցախ», «Ալիև՝ դիկտատոր»:

Քիչ ավելի հեռու տեսանելի են նաև ադրբեջանական դրոշները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում