Սփյուռք

ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին

2 րոպեի ընթերցում

ՌԴ-ն արել է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման քայլեր․ Աբրահամյանը հանդիպել է Լավրովին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԻԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հուլիսի 17-ին տեղի է ունեցել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հանդիպումը: Ինչպես տեղեկանցնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Ռուսաստանի հայերի միության մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրմանը վերաբերող հարցեր։

Աբրահամյանը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Աբրահամյանը ՌԴ ԱԳ նախարարին տեղեկացրել է Ռուսաստանի հայերի միության խորհրդի նիստում ընդունված հայտարարության մասին` կապված հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսման հետ, մտահոգություն հայտնելով Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների սադրիչ հայտարարությունների և սպառնալիքների վերաբերյալ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի ապակայունացմանը:

Աբրահամյանը նախարարին ծանոթացրել է նաև այն աշխատանքների հետ, որոնք այս օրերին իրականացնում է Ռուսաստանի հայերի միությունը, ներառյալ Ռուսաստանի Դաշնությունում ազգային հողի վրա հակամարտությունների կանխարգելումը:

Լավրովը վստահեցրել է, որ Ռուսաստանը, որպես երկիր, որը հետաքրքրված է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հարցում, արդեն իսկ ձեռնարկել է մի շարք քայլեր՝ ուղղված հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների դադարեցմանը և իրավիճակի կայունացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում