Լրագրողների Համահայկական Համաժողովի տարածաշրջանային խորհրդակցությունները կանցկացվեն առցանց

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լրագրողների Համահայկական Համաժողովի համակարգող խորհուրդը որոշում է ընդունել նոր կորոնավիրուսի համավարակի պայմաններում տարածաշրջանային խորհրդակցությունները առցանց ձևաչափով անցկացնելու մասին։ Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրեցին համակարգող խորհրդից։

«Լրագրողների Համահայկական Համաժողովները Համակարգող Խորհուրդը հիմնվելով 29 Փետրվարի – 1 Մարտ Անթիլիասում կայացած իր նիստին որոշումներուն վրա, ծրագրում է կազմակերպել տարածաշրջանային առցանց խորհրդակցություններ։ Առաջին հերթին նկատի են առնված Մերձավոր Արևելքի (Լիբանան, Սիրիա, Իրան, Քուվեյթ, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եգիպտոս) գործող հայկական լրատուամիջոցների խմբագիրները»,- նշվում է հայտարարությունում։

Առցանց տարածաշրջանային առաջին ժողովը տեղի կունենա 2020թ․ հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 19։00-ին, Բեյութի ժամանակով՝ 18:00-ին։

Տարածաշրջանային համաժողովի խորագիրն է «Հայկական Լրատվամիջոցը Ներկա Պայմաններում. Դժվարություններ և Դիմագրավման Միջոցներ»։

Համակարգող խորհուրդը մասնակցել ցանկացնողներին խնդրում է կապվել panarmenian.media@gmail.com էլեկտրոնային հասցեին։

Անթիլիասում փետրվար 29-ից մարտի 1-ը կայացած Լրագրողների համահայկական համաժողովները համակարգող խորհրդի նիստում հստակեցվել են ֆորումի առաջիկա աշխատանքների ընդհանուր ուղղությունները։ Համակարգող խորհրդի քննարկումների օրակարգում ներառված էին Անթիլիասում անցյալ տարի տեղի ունեցած լրագրողների համահայկական համաժողովի արդյունքները, համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, ինչպես նաև համահայկական լրատվական գործակցության զարգացմանն ուղղված գործնական մեթոդները:

Համակարգող խորհրդի կազմում ենԱրամ Անանյանը՝ «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն,Սաթիկ Սեյրանյանը՝ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր եւ Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, Տիգրան Հարությունյանը՝ «Նոյյան Տապան» լրատվական գործակալությյան հիմնադիր եւ տնօրեն, Լրատվամիջոցների համահայկական ընկերակցության նախագահ, Միքայել Հաճեանը՝ լրագրող, հրապարակախոս, հրապարակագիր, քաղաքական վերլուծաբան, Շահան Գանտահարյանը՝ «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, Սեւակ Հակոբյանը՝ «Զարթօնք» օրաթերթի գլխավոր խմբագիր:

Հայերեն Русский

Սանդրո Պերկովիչը հեռանում է «Նոա»-ի գլխավոր մարզչի պաշտոնից

Yerevan Fashion Week-ը վերադառնում է չորրորդ անգամ՝ այս տարի ավելի ընդլայնված ծրագրով․ այն կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը

Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումը

Ֆրանսիայի վարչապետը հանձնարարել է ստեղծել հաքերային հարձակումներից պաշտպանության ստորաբաժանում

Շվեյցարիան միացել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթի մի շարք միջոցառումների

Հայաստանի մի շարք քաղաքներում կանցկացվի «Թէատրոն» կատարողական արվեստների միջազգային ֆրանկոֆոն փառատոնը

Ինժեներական աշխատանքները զինված ուժերում ընթանում են անընդհատ ռեժիմով. Սուրեն Պապիկյան

Հութիները հայտնել են, որ մեկ ամսվա ընթացքում խոչընդոտել են 48 սաուդական տանկերների երթևեկությանը

ԿԺԴՀ առաջնորդի քույրը հայտարարել է, որ տեղյակ չէ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ առաջնորդների շփումներից

CAFSEP ծրագրի շրջանակում ևս երեք բնակավայրերի տրամադրվել են նոր տեխնիկա և սարքավորումներ