Հրանտ Մաթևոսյանի անունը կշողա Ազնավուրի հրապարակի աստղաբույլում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակում Շառլ Ազնավուրի հրապարակում կբացվի արձակագիր, կինոսցենարիստ Հրանտ Մաթևոսյանի անվան աստղը: Մաթևոսյանն այս տարի կդառնար 85 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնն այս տարի անցկացվելու է նոյեմբերի առաջին շաբաթվա ընթացքում՝ 1-8-ը, սակայն պատվավոր աստղերի բացման արարողությունն իրականացվում է հուլիսից:

Այս տարի տոնելու են նաև ռեժիսոր Գրիգոր Մելիք-Ավագյանի 100, Առնոլդ Աղաբաբովի 90, Աղասի Այվազյանի 95 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակները:

«...Չէ, մի ծառայություն ես իսկապես ունեմ: Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ առաջին անգամ էկրանից դահլիճ հայոց լեզու հորդեց՝ «Մենք ենք, մեր սարերը»: Եվ օրինակը վարակիչ էր...»: Հետո պարզվեց, որ «Սարոյան եղբայրներ»-ի՝ «Երանի քեզ Հայկ, պապ չես սպանել, տերտեր չես սպանել, խիղճդ էլ մաքո՜ւր, մաքո՜ւր»-ը ու մնացածը, որ անգիր գիտենք, Մաթևոսյանինն է: Ոչ մի տեղ չկա գրվա՛ծ, բայց միանգամից հորդում է մաթևոսյանական խոսքը: «Մենք ենք, մեր սարերը», «Տերը», «Աշնան արև»-ը, «Այս կանաչ կարմիր աշխարհը» ու մնացածը Մաթևոսյանի կինոն են, որ միաձուլվեցին Հենրիկ Մալյանի, Բագրատ Հովհաննիսյանի, Յուրի Երզնկյանի կինոյի հետ ու դարձան հայ կինոյի մնայուն արժեքները:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն