Սփյուռք

Բեյրութում մահացել է սփյուռքահայ անվանի մանկավարժ Մարո Գանտահարյանը

1 րոպեի ընթերցում

Բեյրութում մահացել է սփյուռքահայ անվանի մանկավարժ Մարո Գանտահարյանը

ԲԵՅՐՈՒԹ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Բեյրութում կյանքից հեռացել է սփյուռքահայ վաստակաշատ մանկավարժ Մարո Գանտահարյանը։ Նա տասնամյակներ հայկական տարբեր վարժարաններում եւ հատկապես Բեյրութի «Սուրեն Խանամիրյան» քոլեջում կրթել է սերունդներ` դասավանդելով անգլերեն։ Նա սփյուռքահայ կրթամշակութային հայտնի գործիչ Գեւորգ Գանտահարյանի կինն էր և Բեյրութում լույս ընծայվող «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի մայրը։

«Արմենպրես»-ի խմբագրակազմը ցավակցում է Մարո Գանտահարյանի հարազատներին ու մերձավորներին, կիսում կորստյան ծանր վիշտը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում