Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի ակտիվիստներին. ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էրդողանը թիրախավորումէևփորձում էահաբեկելՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիականակտիվիզմիգործիքակազմը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից, այս մասին նշել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահՌեջեփ Թայիփ Էրդողանըղեկավարած՝իր աշխատակազմի խորհրդատվական մարմնի՝ մոտ հինգ ժամ տևածհանդիպմանը, որի ընթացքումքննարկվել է Հայոց ցեղասպանության ճանաչման համար պայքարող քաղաքացիական ակտիվիստնտերի դեմ ճնշումներ կազմակերպելու հարցը:

Հաղորդագրության մեջ նշված է. «Սրանով Էրդողանը նախ և առաջ թիրախավորումէևփորձում էահաբեկելՀՅԴ Հայ դատի հանձնախմբերին, որոնք ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ արդյունավետ կերպով պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ օգտագործելով քաղաքացիականակտիվիզմիգործիքակազմը:

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբըհանդես է եկելհայտարարությամբ՝ դիմելով Եվրոպական կառույցներին, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանին, Եվրոպական միության խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպայի խորհրդին, և կոչ է արել կոնկրետ քայլեր ձեռնարկել թուրքական իշխանությունների կողմից Հայ դատի ակտիվիստներիդեմուղղված այլատյաց քաղաքականության դեմ:

Այս առնչությամբ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետեանն ասաց. «Այս հանդիպումը, փաստորեն, Էրդողանի՝այս տարվամայիս ամսին արածհայտարարության տրամաբանական շարունակությունն է, երբ նա սպառնաց պայքարել «հայկական լոբբինգի» դեմ, որն, անշուշտ,նախևառաջընդգրկում էամբողջ աշխարհում գործող Հայ դատի հանձնախմբերը: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ, ցավոք, Հայոց ցեղասպանության ժխտումը և հայերի դեմ ատելության սերմանումը Թուրքիայում պետական քաղաքականություն են»:

«Այժմ Էրդողանի կառավարությունը պաշտոնապես և բացահայտ կերպով որոշում է ընդունել ահաբեկման պետական քաղաքականություն վարել ամբողջ աշխարհում Հայոց Ցեղասպանության ճանաչման համարպայքար մղողներիդեմ: Սակայն թուրքական իշխանությունները պետք է արդեն հասկացած լինեին, որ Հայ դատի ակտիվիստների դեմ ահաբեկումն ինչպես չի գործել նախկինում, այդպես էլ չի գործելու ապագայում: Ընդհակառակը, սա նույնիսկ ազդակ է՝ էլ ավելի ակտիվ գործունեություն ծավալելու ևհանուն արդարության հաստատման մեր ուժերնէլ ավելի միավորելու: Այս հանդիպումը, սակայն, ևս մեկ անգամ ցույց տվեց Էրդողանի կառավարության իրական դեմքը և թե ինչ քայլերի էայնընդունակ:

Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ինչպես նաև հատուցումներըհամընդհանուր արդարության հաստատման խնդիր են:Թուրքիան ստիպված է իր անցյալի հետ հաշվի նստել: Հենց սա ենԹուրքիայից պահանջումաշխարհի տասնյակ երկրների խորհրդարաններ, այդ թվում նաև Եվրոպական խորհրդարանը», - ամփոփեցԿարապետեանը»:
Հայերեն العربية English

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին