Մշակույթ

«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը փոխվել է

1 րոպեի ընթերցում

«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության անցկացման ամսաթիվը փոխվել է

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությունը 2021-ին տեղի կունենա ապրիլի 25-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին կինոակադեմիան գրառում է հրապարակել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Դա ճշմարիտ է: Հաջորդ տարի՝ 2021-ին, «Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա ապրիլի 25-ին»,-ասվում է հաղորդագրությունում:

«Օսկարի» 93-րդ մրցանակաբաշխության կարճ ցուցակները կհրապարակվեն փետրվարի 9-ին, իսկ մարտի 15-ին հայտնի կդառնան մրցանակաբաշխության հավակնորդների անունները:

Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխությունը նախատեսվում էր անցկացնել փետրվարի 28-ին:

Անժելա Համբարձումյան

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում