ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է ԵԽ երեք պատգամավորների հայտարարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայում գործող իր բոլոր անդամ-կազմակերպությունների անունից ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը խստորեն դատապարտում է Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Մարինա Կալյուրանդի, Տրաիան Բասեսկուի և Ժելյանա Զովկոյի հայտարարությունը Հայաստանի և Արցախի միջև նոր մայրուղու շինարարության վերաբերյալ։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակից։

«Դժբախտաբար, այսպիսի հայտարարությունները ոչ միայն վնասակար են խաղաղության գործընթացի համար, այլև խախտում են մարդու հիմարար իրավունքները, տվյալ դեպքում՝ Արցախի ժողովրդի ազատ տեղաշարժման և զարգացման իրավունքը: Այս իրավունքներն անքակտելի են և ոչ մի կերպ պայմանավորված չեն երկրի կարգավիճակով: Այսպիսով այս հայտարարությունը վնաս է հասցնում Եվրոպական Խորհրդարանի արժանահավատությանը որպես ժողովրդավարության պաշտպանի:

Սույն հայտարարության հեղինակներն իրենց «աներեր աջակցությունն» են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբին և հետևաբար նաև դրա հիմնարար սկզբունքներին: Որքանո՞վ է տրամաբանական հայտարարել այս մասին և հաջորդ նախադասության մեջ պնդել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Յուրաքանչյուրի համար, ով նույնիսկ մակերեսորեն է ծանոթ է բանակցային գործընթացին, պարզ է, որ այս հայտարարության էությունը, փաստորեն, խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերը և այն ամենը, ինչի շուրջ մինչ այժմ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Անկախ նրանից, թե դա նպատակաուղղված է արվել, թե ոչ, ներքուստ իրարամերժ այս հայտարարությունը, ցավոք, բառացիորեն արտացոլում է Ադրբեջանի պաշտոնական քաղաքականությունը, այն է՝ լիովին մեկուսացնել Արցախի բնակչությանը: Դժբախտաբար, այս հայտարարությունը նաև խրախուսում է մի ռեժիմի ռազմատենչ և ատելության հռետորաբանությունը, որը հայտնի է խոսքի ազատության նկատմամբ բռնությամբ, սկանդալային, և լայնալածալ կոռուպցիոն մեխանիզմներով (Ադրբեջանական լվացքատուն), ինչպես նաև ժամանակակից ստրկություն խրախուսելով: Այս ամենը պարբերաբար հայտնվում է հետաքննող լրագրության հայտնի հարթակների ուշադրության կենտրոնում:

Որպես Եվրոպայի քաղաքացիներ մենք վստահ ենք, որ Եվրամիությունը արժեքների վրա հիմնած միություն է: Մենք հավատում ենք, որ Եվրոպական խորհրդարանի անդամները, այս դեպքում այն հիմնական քաղաքական խմակցություններից, ինչպիսիք են ԵԺԿ-ն և ՍԴԱԱ-ն, պատասխանատու են և այդ արժեքները պահպանելու բարոյական պարտավորություն ունեն:

Հետևաբար, մենք կոչ ենք անում այս հայտարարության հեղինակներին զերծ մնալ ճնշման հռետորաբանությունից, բնիկ ազգաբնակչության մեկուսացումը խրախուսելուց և փոխարենը բարձրաձայնել այն փաստը, որ Արցախի ժողովուրդը ներկայումս ստիպված է համաշխարհային համաճարակը միայնակ հաղթահարել»,- ասվում է հայտարարության մեջ:

Հայերեն English

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA