Գյուղատնտեսությունում արտադրողականությունը ցածր է. խթանող ծրագրերը շարունակվում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության մյուս ոլորտների համեմատ շարունակում է ցածր արտադրողականություն ունենալ, պետությունն արտադրողականությունը բարձրացնելու ուղղությամբ շարունակում է խթանող քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանը:

«2019-ին տնտեսության միակ ոլորտը, որտեղ ունեինք տնտեսական ակտիվության նվազում, գյուղատնտեսությունն էր: Ունեցել ենք մոտ 4 տոկոս նվազում՝ 2018-ի համեմատությամբ, ընդ որում նվազումն արձանագրվել է թե բուսաբուծության, թե անասնաբուծության բնագավառներում: Գյուղատնտեսությունը տնտեսության այն ոլորտն է, որտեղ այսօր ունենք դեռևս ամենաընդգծված ձևով տարբերվող ցածր արտադրողականությունը՝ տնտեսության մյուս ոլորտների համեմատությամբ: Եվ, բնականաբար, կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերը և այն միջոցառումները, որոնք ֆինանսավորվել են պետական բյուջեով, իրենց հիմքում ունեն քաղաքական այն նպատակը, որ տնտեսությունները ֆինանսական միջոցների ներգրավումը օգտագործեն արտադրողականությունը բարձրացնելու, արդյունավետ գյուղատնտեսություն վարելու նպատակով»,-ասաց նախարարը:

Նա վստահեցերց՝ մնացած ծրագրերը ևս ուղղված են այդ նպատակին: Դրանք կամ անհատական ներդրումային ծրագեր են, կամ էլ բարելավում են ենթակառուցվածքները, որ գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող տնտեսություններն ունենան ավելի բարենպաստ միջավայր՝ արդյունավետ գյուղատնտեսություն վարելու համար:

Կա, օրինակ, գյուղատնտեսության խթանման ծրագիր, դրա բյուջեն 2019-ին կազմել է 3.6 մլրդ դրամ, փաստացի օգտագործվել է 3 մլրդ 116 մլն դրամ: Այն ներառել է գյուղատնտեսության ոլորտում տրամադրվող վարկերի սուբսիդավորում, եղել են 8 841 վարկառուներ:

2019-ին պետբյուջեով Էկոնոմիկայի նախարարության մասով նախատեսված էր 21,7 մլրդ դրամ ֆինանսավորում, որից 12,8 մլրդ դրամը գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի մասն էր: 12, 8 մլրդը միայն ծրագրային ֆինանսավորման թվերն են: Ծրագրերի իրականացման նպատակով փաստացի օգտագործված ֆինանսավորումը կազմել է 8,2 մլրդ դրամ, որը պլանային ցուցանիշի 63,6 տոկոսն է:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին