Տնտեսություն

Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 2,8 տոկոսով, հաջորդ տարի կաճի 4,9 տոկոսով. ՀԲ-ի կանխատեսում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ՀՆԱ-ն 2020-ին կնվազի 2,8 տոկոսով, հաջորդ տարի կաճի 4,9 տոկոսով. ՀԲ-ի կանխատեսում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի համախառն ներքին արդյունքն, ըստՀամաշխարհային բանկի կանխատեսումների, 2020 թվականին կկազմի 2,8 տոկոս, իսկ 2021 թվականին այն կարձանագրի 4,9 տոկոս աճ. տվյալները բերվել են շուկայական, 2010-ին ԱՄՆ դոլարով արտահայտված գներով:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակից, տվյալները ներկայացված են Համաշխարհային բանկի՝ հունիսյան «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» զեկույցում։

ՀԲ-ի փորձագետները նշել են, որ 2020-ին մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2% -ով: Այս անկումը կլինի ամենախորը` Երկրորդ աշխարհամարտից ի վեր, իսկ մեկ շնչի հաշվով արտադրության անկումը կանդրադառնա երկրների ամենամեծ թվի վրա։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում