Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ կորցվածը 2021-ին քանակականցուցանիշներով հետ է բերվելու

2 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ՝ կորցվածը 2021-ին քանակականցուցանիշներով հետ է բերվելու

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի գնահատմամբ՝ 2021 թվականը լինելու է այն տարին, երբ կորոնավիրուսի իրավիճակի արդյունքում տնտեսությունում կորցվածը քանակական ցուցանիշներով վերականգնվելու է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խաչատրյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ տնտեսությանը հասցված վնասները վերականգնվեն:

«Աշխարհի ամենահեղինակավոր կազմակերպությունները 2020 թվականը գնահատում են որպես նվազագույն կորուստներով հաղթահարելու տարի: Գնահատականները տարբեր են, տարբեր միջազգային կազմակերպություններ կարծում են, որ 3-5 տոկոս անկում կարձանագրվի՝ և զարգացած, և զարգացող տնտեսություններում: Եվ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունները գնահատում են, որ 2021թվականին նույն այդ տնտեսությունները կվերակագնվեն նույն չափով: Այսինքն՝ գնահատականները նորից 5 տոկոսի սահմաններում աճի հնարավորությանն են վերաբերվում»,-ասաց նախարարն ու նկատեց՝ Հայաստանը բացառություն չի լինելու:

Հայաստանը փորձելու է արագ կողմնորոշվել, արագ գործել, դա շատ կարևոր է լինելու վերականգնման ժամանակահատվածում: Խաչատրյանի խոսքով՝ 2021 թվականը հիմնականում լինելու է այն տարին, երբ կորցվածը պետք է վերականգնվի, բայց ոչ բառի ուղիղ իմաստով: «Մենք չենք կարող և չենք ցանկանում վերադառնալ այն կետին, որտեղից սկսվել է այս ամենը: Նոր աշխարհում նոր իրականության մեջ մենք պետք է դիրքավորվենք այնպես և աշխարհին առաջարկենք այնպիսի ապրանքներ և ծառայություններ, որոնք մրցունակ ենք, պահանջված են և երաշխավորում են երկարաժամկետ զարգացման հնարավորություններ: Կարծում եմ, որ 2021 թվականը լինելու է աճի այն տարին, երբ կորցվածը քանակական ցուցանիշների տեսքով հիմնականում հետ է բերվելու»,-ասաց Խաչատրյանը:

Իսկ 2020-ի համար ինչպես համաշխարահին տնտեսությունում, այնպես էլ Հայաստանում տնտեսական անկում է կանխատեսվում:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում