Սփյուռք

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

2 րոպեի ընթերցում

«Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը նիրված է Լիբանանի հայ համայնքին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Վերադարձ Հայաստան» hիմնադրամի (RepatArmenia) «Imagine Armenia Lebanon» առցանց ֆորումը մեկնարկելու է հունիսի 6-ին, Երևանի ժամանակով 11:00-ին։ Սա 20-րդ «Imagine Armenia» ֆորումն է, սակայն առաջին անգամ է անցկացվում նման ձևաչափով և նպատակաուղղված է Լիբանանի հայ համայնքին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ «Աշխարհի ամենատարբեր կողմերից եկած հայրենադարձները կհամախմբվեն մեկ հարթակում և երկու օր շարունակ հայրենադարձությունը կդարձնեն ամենաքննարկվող թեման:

Ֆորումն անցկացվում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի մասնակցությամբ: Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն առցանց հավաքի մեկնարկին հանդես կգա բացման խոսքով և կներկայացնի ինչպես հայրենադարձության, այնպես էլ Հայաստան-սփյուռք գործակցության մի քանի արդիական դրույթներ: Գլխավոր հանձնակատարի բացման ելույթից հետո հավաքը կընթանա թեմատիկ քննարկումների ձևաչափով՝ 30 հրավիրյալների մասնակցությամբ ներկայացնելով հայրենադարձության գործընթացն ու մարտահրավերները, հնարավորություններն ու արդեն հայրենադարձվածների անձնական և մասնագիտական փորձառությունը:

Առաջին օրվա ընթացքում՝ մինչ 16:00-ն, ֆորումին գրանցվածները հնարավորություն կունենան հետևել «Հայրենադարձության մարտահրավերները և հնարավորությունները», «Հայրենադարձության համար անհրաժեշտ բյուջետավորումը», «Անձնական գույքի տեղափոխումը և կարգավիճակի ձեռքբերումը Հայաստանում» պանելային քննարկումներին:

2-րդ օրվա ընթացքում՝ հայաստանյան ժամանակով 11:00-18:00-ն, կընթանան «Անշարժ գույքը Հայաստանում», «Կրթությունը Հայաստանում», «Առողջապահությունը Հայաստանում», «Կարելին և «չի կարելին» Հայաստանում» թեմատիկ նիստերը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում