Այս գումարներով հնարավոր չէ համակարգը պահել. «Գազպրոմ Արմենիա»-ի տնօրենը՝ գնի բարձրացման հայտի մասին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Հրանտ Թադևոսյանը բնակչությանը մատակարարվող գազի սակագնի բարձրացման վերաբերյալ ներկայացված հայտը մեկնաբանում է նրանով, որ առկա գումարներով հնարավոր չէ համակարգը պահել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում բնական գազի սակագների վերանայման հայտերի վերաբերյալ աշխատանքային կարգով քննարկմանը:

Թադևոսյանը մեկնաբանեց, թե ինչու որոշեցին գազի վաճառքի սակագնի բարձրացման հայտ ներկայացնել: Նա հիշեցրեց, որ այսօրվա դրությամբ գործում է 2016 թվականին գործող սակագինը, թեև 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստան ներկրվող գազի գինը դարձել է 165 դոլար՝ նախկին 150-ի փոխարեն: Ընկերությունը շարունակում է գազը վաճառել միջինը 255 դոլարով: «Եթե հանենք, տարբերությունը, ստացվում է 90 դոլար: Դրանից տարեկան 43 դոլարը գնում է պետբյուջե՝ որպես հարկ: Ընկերությանը մնաց ընդամենը 47 դոլար: Մինչև այսօր 47 դոլարից ունեցել ենք մոտ 12 դոլարի կորուստ՝ բնական տեխնոլոգիական կորուստներ: Այսինքն՝ մեզ մնաց 35 դոլար: Այդ 35 դոլարից 19 դոլարը աշխատավարձն է: Ընկերությանը 16 դոլար է ընդամենը մնում: Մենք ընդահանրապես շահույթ չենք էլ ունեցել: Եվ այս պատկերով, այս գումարներով հնարավոր չէ, չի եղել և չի լինելու նման համակարգ պահել»,-ասաց Թադևոսյանը:

Թադևոսյանի՝ խոսքով մասնագետները հաշվարկել են, որ եթե ընկերությունը շարունակի նման ընթացիկ ծախսերով, նման ներդրումով, այլևս չեն կարողանալու բերել 2,2 մլրդ խմ գազը:

Նրա կարծիքով՝ բոլորի խնդիրն է հավասարակշռել սպառողների և մատակարարի շահերը: «Այսօրվա դրությամբ այն գազամատակարարման համակարգը, որ ունենք, ծառայում է ՀՀ բնակչությանը: Եվ որպեսզի ունենանք հուսալի, անվտանգ ու անխափան գազամատակարարում, մենք պետք է իրականացնենք համապատասխան անհրաժեշտ նորմատիվային ծախսեր: Մենք պատաստ ենք հիմա և պատրաստ ենք եղել միշտ՝ քննարկելու բաց, միասին գտելու գազի սակագնի այն օպտիմալ թիվը, որը լինի և հարմար ընկերությանը՝ իրականացնելու իր գործառություները և մատչելի՝ բնակչության համար»,-ասաց Թադևոսյանը:

Տնօրենի խոսքով՝ ներկայացված հայտում առաջարկել են, որ ընկերության մարժան լինի 60,8 մլրդ դրամ: Գլխավոր տնօրենը վստահեցնում է, որ մարժան հաշվել են բացառապես ՀՀ-ում գործող նորմատիվային փաստաթղթերի հիման վրա: 10 տարվա կտրվածքով առաջարկված մարժան ունենալուն զուգահեռ կփորձեն իրականացնել 230 մլրդ դրամի ներդրում:

«Գազպրոմ Արմենիա»-ն ապրիլի 1-ին ՀԾԿՀ-ին էր ներկայացրել սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտ, որով մասնավորապես առաջակվում էր սպառողներին վաճառվող գազի միջին կշռութային սակագինը բարձրացել՝ 255 դոլարից դարձնելով 283 դոլար: ՀԾԿՀն-ն առաջարկել է 266.71 դոլար տարբերակը:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, քաղաքացիական համակարգերի պաշտպանության կատարելագործման ուղղությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է 66֊ի

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին

Լավրովն արդյունավետ է գնահատել Միրզոյանի հետ հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/01/25