Տնտեսություն

Երաշխավորի պարտավորությունները մեղմացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

2 րոպեի ընթերցում

Երաշխավորի պարտավորությունները մեղմացնող օրինագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը նպատակ ունի մեղմացնել վարկի երաշխավորի պարտավորությունները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության մշակած օրինագիծը խորհրդարանի նիստում ներկայացրել էր պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

«Շատ հաճախ վարկ վերցնողներից պահանջվում է երաշխավորություն ներկայացնել իրենց հարևաններից, բարեկամներից, հարազատներից: Շատերը բացարձակ չգիտակցելով դրա իրավական ու ֆինանսական հետևանքները, տալիս են այդ երաշխավորությունը և որոշ դեպքերում կանգնում փաստի առաջ: Մենք առաջարկում ենք, որ վարկը չմարելու դեպքում, միանգամից պահանջ չներկայացվի երաշխավորի նկատմամբ և ֆիզիկական անձ-երաշխավորի դեպքում այն կրի սուբսիդիալ կամ լրացուցիչ պարտավորություն»,- նշել էր Խաչատրյանը:

Ներկայացված օրինագծով՝ վարկը չմարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում, պահանջը պետք է նախ ներկայացվի հիմնական պարտապանին, վաճառվի գրավի առարկան և միջոցները չբավարարելու դեպքում նոր պահանջ ներկայացվի երաշխավորի նկատմամբ:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 86 «կողմ», 3 «դեմ» և 7 «ձեռնպահ» ձայներով:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում