Սփյուռք

ՀՀ դեսպանը Լիբանանի ‹Զվարթնոց›› մանկական կենտրոնին է փոխանցել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությունը

2 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանը Լիբանանի ‹Զվարթնոց›› մանկական կենտրոնին է փոխանցել ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի աջակցությունը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելել է հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոն եւ փոխանցեց ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի գրառմամբ նշել է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։

«Ի շարունակություն ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի եւ Լիբանանի երիտասարդության և մարմնակրթության հարցերով նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանի միջեւ օրեր արաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի, հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանությանը օրը, Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանն այցելեց հատուկ խնամքի կարիք ունեցող մանուկների եւ պատանիների ‹‹Զվարթնոց›› կենտրոն եւ փոխանցեց ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի հատկացրած աջակցությունը կենտրոնի սաներին։

Նախարար Վարդինե Օհանյան-Գևորգյանը, որը նաեւ ‹‹Զվարթնոց›› կենտրոնի տնօրինուհին է, մեծապես կարեւորեց Մայր Հայրենիքի կողմից ցուցաբերված այս խորհրդանշական քայլը՝ իբրեւ համահայկականության գաղափարի օրինակելի դրսեւորում։ Նա խնդրեց կենտրոնի վարչության երախտագիտությունը փոխանցել «Իմ Քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին՝ մաղթելով տիկին Աննա Հակոբյանին եւ ՀՀ վարչապետի ընտանիքին ամենայն բարիք եւ շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում