Սփյուռք

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու՝ 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններով

2 րոպեի ընթերցում

Կիևում լույս է տեսել նոր հայագիտական ժողովածու՝ 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններով

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիևում լույս է տեսել «Ուկրաինա-Հայաստան. Պատմություն, մշակույթ, տուրիզմ» գիտական ժողովածուն, որn ընդգրկել է 30 ուկրաինացի գիտնականների աշխատություններ:

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, գիտական հավաքածուի մեջ են ընդգրկվել «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» միջազգային գիտական համաժողովի նյութերը, որը նախաձեռնվել էր Կիեւի Տարաս Շեւչենկոյի անվան ազգային համալսարանի, Ուկրաինայի հայերի միության, Ուկրաինայում Հայաստանի դեսպանատան եւ Ուկրաինայի սփյուռքի հետազոտությունների ինստիտուտի կողմից։

«Ուկրաինայի Հայերի միության մամուլի ծառայությունից հայտնել են, որ հետազոտությունները նորարարական են, դրանցից շատերը հրապարակվել են առաջին անգամ եւ նվիրված են ավելի վաղ չհետազոտված թեմաներին։ Մասնավորապես, լուսաբանվում են Ուկրաինայում հայկական սփյուռքի եւ Հայաստանում ուկրաինացիների ժամանակակից պատմությանը վերաբերող հարցերը, ինչպես նաեւ զբոսաշրջային կապերի զարգացման հեռանկարները։

«Հերթական գիտական հավաքածուի հրատարակումը վառ օրինակ է, որ Ուկրաինայի Հայերի միությունը սատարում է երկրում հայագիտության զարգացումը, — նշել է պատմամշակութային հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանը։ — Հավաքածուն ուշագրավ է, քանի որ դրանում բարձրաձայնվում են հարցեր զբոսաշրջության, Ուկրաինայում հայկական սփյուռքի բազմադարյա պատմության զարգացման մասին»։

Պատմական գիտությունների թեկնածու Դավիթ Դավթյանի կարծիքով, գիտականների աշխատությունները ներկայացնում են մեծ հետաքրքրություն գիտական տեսանկյունից, նյութերում վերլուծվում եւ ներկայացվում են հայ-ուկրաինական բազմադարյան պատմական եւ մշակութային կապերի տարբեր ասպեկտներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում