Սփյուռք

Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

1 րոպեի ընթերցում

Սարո Մարդիրյանն ընտրվել է Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սարո Մարդիրյանը մայիսի 24-ին ընտրվել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «Masispost»-ը:

«41 տարի առաջ այս քաղաքը հյուրընկալեց իմ ընտանիքին և թույլ տվեց ինձ դառնալու այն, ինչ որ եմ այսօր: Այժմ իմ հերթն է` վերադարձնելուայն, ինչ տվել է Ալֆորվիլը, նվիրվածությամբ, անձնազոհությամբ և խոնարհությամբ ծառայելու քաղաքին»,-ասել է Մարդիրյանը ընտրվելու կապակցությամբ։

Նա նաև շնորհակալություն է հայտնել իր ծնողներին, որոնք լքել են Թուրքիան՝ իրեն առաջարկելու արժանի ապագա այն երկրում, որը կհարգեր իր հայկական ինքնությունը:

«Վերջապես, ես ցանկանում եմ հպարտություն հայտնել Ֆրանսիայի եռագույն շարֆը կրելու համար, շատ հայ մարդկանց նման մենք ընդունեցինք այն ֆրանսիական արժեքները, պատմությունը և մշակույթը, որոնք համահունչ են մեր հայկական ինքնությանը: Ինչպես սիրում է ասել մեր սիրելի Շառլ Ազնավուրը՝ 100% ֆրանսիացի, 100% հայ»,-ասել է նորընտիր փոխքաղաքապետը:

Արցախի Բերձոր և Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքների միջև 2018-ին վերաստորագրվել է Բարեկամության հռչակագիր:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում