ՏՄՊՊՀ-ն պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պետական գնումների ոլորտում առանձնացրել է երեք հիմնական խնդիրներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2019 թվականի գործունեության հաշվետվությունը» խորագրով խորհրդարանական լսումներում:

«Պետական գնումների ոլորտում երեք հիմնական խնդիրներ ենք առանձնացրել: Դրանք հիմնականում տեխբնութագրերում առկա սահմանափակումներն են, որոնք շատ հաճախ հանդիպում են: Դրանց մի մասը, կարծում եմ, տեղի է ունենում մասնագիտական ոչ պրոֆեսիոնալիզմի արդյունքում, այլ ոչ թե դիտավորությամբ մրցակցության սահմանափակման արդյունքում: Սակայն մեր կողմից իրականացված վարույթներում պատասխանատվության ենք ենթարկել մի շարք պետական մարմինների՝ հորդորելով հետագայում բացառել նման երևույթը»,-ասաց Գևորգյանը:

Մյուս խնդիրը գնումներում հակամրցակցային համաձայնություններն են, երբ գնումների նթացքում պայմանավորվում են գների շուրջ: «Սա կամ տնտեսավարող սուբյեկտների միջև է տեղի ունենում, կամ տեղի է ունենում համակարգում՝ գնումը կազմակերպող անձի կողմից: Այստեղ սկսել ենք գործընթաց, շուտով կարծում եմ, կհարուցենք այդ ոլորտում անդրանիկ վարույթը»,-ասաց հանձնաժողովի նախագահն ու հույս հայտնեց, որ դա կլինի լավ նախադեպ հետագայում նման երևույթները բացառելու համար:

ՏՄՊՊՀ-ն նախաձեռնել է նաև թվայնացման գործընթաց, որտեղ համակարգը կփորձեն կապակցել գնումների համակարգի հետ, քանի որ տարեկան 5-6 հազար գնում հնարավոր չէ ֆիզիկապես նայել: Համակարգը ավտոմատ կերպով կբացահայտի խնդրահարույց կետերը և կներկայացնի հանձնաժողովին:

Աննա Գրիգորյան

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին