ՀՀ վարչապետը Վերին Դվին համայնքի բնակիչների հետ խոսեց գյուղվարկերի տրամադրման խնդրի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարությունը փնտրում է այնպիսի մեխանիզմներ, որպեսզի բանկերը վարկ տրամադրելու համար գյուղացիների հողատարածքները որպես գրավ ընդունեն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով Վերին Դվին համայնքի բնակիչների հարցերին՝ ընդգծելով, որ այդ հարցով նախնական քննարկումներ կան, բայց հարցն այնքան էլ պարզ չէ։

Վերին Դվինի բնակիչներից մեկը ասաց, որ գյուղացիները ներկայումս ֆինանսավորման կարիք ունեն՝ մեծ մասը ունի վատ վարկային պատմություն, և բանկերը վարկեր չեն տրամադրում։

«Մեզ ասում են, եթե ստեղծում եք փոքրիկ կոլտնտեսություններ, ապա դրանք կապ չեն ունենա հին վարկային պատմությունների հետ, դրանք կարող են ֆինանսավորվել։ Հիմա մենք չորս հոգով ունենք մոտ 12 հա հող, ուզում ենք վարկ վերցնել, ստեղծել կոլեկտիվ տնտեսություն, սակայն բանկերը մերժում են։ Առաջին հերթին երաշխիք են պահանջում, իսկ երաշխիքներ չկան։ Արդյոք հնարավո՞ր է, որ երաշխիքը գյուղական համայքներում ավագանին տա կամ այլ մեխանիզմներ ստեղծվեն»,- հարցրեց Դվին համայքնի բնակիչը։

ՀՀ վարչապետը պատասխանեց, որ գյուղատնտեսական կոոպերատիվների համար պետությունը հակաճգնաժամային ծրագիր է ընդունել։

«Տեսակներ կա, որ մինչև 75 տոկոսը Կառավարությունն է տալիս, բայց 25 տոկոսի գրավը պետք է ապահովեք։ Քննարկում ենք, որ կարողանանք այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ հողը որպես գրավ բանկերը ընդունեն, սակայն դա շատ նախնական պատմություն է։ Ես հիմա չեմ ասում, որ կլինի այդպես, քննարկում ենք և դա այդքան էլ պարզ հարց չի»,- ասաց Փաշինյանը։

Հայերեն English Русский

Թրամփը Հռոմի ստատուտի մասնակից բոլոր երկրներին կոչ է արել անհապաղ դուրս գալ Միջազգային քրեական դատարանից

Թրամփը խաղաղության գործընթացից խոսելիս ՄԱԿ-ի ամբիոնից մեջբերել է Փաշինյանին և Ալիևին

Իրանի ԱԳ նախարարը Նյու Յորքում հանդիպել է Կայա Կալասի հետ

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ նախագիծը

ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան Արկտիկայի անվտանգությունն ամրապնդելու համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը առաջընթաց են գրանցել հարաբերությունների կարգավորման գործընթացում․ Էրդողան

Բեռլինից Հայաստան ժամանած բացառիկ թանգարանային նմուշներն արդեն հասանելի են արվեստասերների լայն շրջանակին

Սարգիս Խանդանյանի համոզմամբ` հայկական ապրանքները Չինաստանում ավելի լայն ներկայացնելու մեծ ներուժ կա

Սեպտեմբերի 23-ից Վարդանանց փողոցի մի հատվածում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը

Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր պատասխանատուներից մեկն այսուհետ կլինի Մայքլ Օ’Նիլը