Սփյուռք

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար օգնություն  է հատկացնում լիբանանահայ գաղութին

2 րոպեի ընթերցում

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար օգնություն  է հատկացնում լիբանանահայ գաղութին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունը 30 հազ. դոլար մարդասիրական օգնություն է հատկացնում լիբանանահայ գաղութի երեք կազմակերպությունների՝ Լիբանանի ծանր տնտեսական պայմանները և նոր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակը հաղթահարելու համար։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկությունից։

«Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Հայկական Բաժանմունքը30.000ամերիկեան տոլար կը տրամադրէ ընկերային ծառայութիւններ մատուցող լիբանանահայ երեք կազմակերպութիւններու՝ քաջալերելու երկրին ծանր տնտեսական պայմաններուն եւ Քովիտ19-ին ստեղծած բժշկական տագնապը յաղթահարելու համար անոնց նախաձեռնած մարդասիրական աշխատանքները:

Իւրաքանչիւրը 10.000 ամերիկեան տոլարի օժանդակութիւն ստացող երեք կազմակերպութիւններն են.-

-Լիբանանահայ Օգնութեան Խաչ (ԼՕԽ)

-Հայ Կրթական Բարեսիրական Կազմակերպութիւն (ՀԿԲՄ)

-Հաուըրտ Գարակէօզեան Հաստատութիւն

Տրամադրուելիք նպաստները պիտի օգնեն այս կազմակերպութիւններուն շարունակել լիբանանահայ գաղութի կարիքաւորներուն սնունդի, դեղորայքի եւ բժշկական ծառայութիւններ մատուցելու իրենց նախաձեռնած աշխատանքները:

Այս նուիրատուութիւնը համահունչ է լիբանանահայ կրթական ոլորտէն ներս Հիմնարկութեան նախաձեռնած աշխատանքներուն: Հոսկէ մեկնելով, դեկտեմբեր 2019-ին եւ յունուար 2020-ին, Հիմնարկութիւնը նիւթական օժանդակութիւն տրամադրած էր Լիբանանի մէջ գործող 18հայկական վարժարաններուն: Մարդասիրական այս օգնութիւնը կ'ամբողջացնէ Քովիտ-19-ին վերաբերող բժշկական սարքեր ապահովելու նպատակովՀայաստանին ղրկուած օժանդակութիւնը:

Հայկական Բաժանմունքին կողմէ կատարուած այս նուիրատուութիւնը մաս կը կազմէ Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան Քովիտ-19-ին վերաբերող ընդարձակ ծրագիրներուն: Ան պսակաձեւ ժահրին ստեղծած տագնապը յաղթահարելու նպատակով Բաժանմունքին նախաձեռնած տարբեր ծրագիրներէն մէկն է»,- նշված է հաղորդագրության մեջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglish
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում