Մի քանի դեպքով թաղումները դարձել են բռնկման պատճառ. վարչապետը հորդորեց խստագույնս պահել կանոնները

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կորոնավիրուսի տարածման առումով շարունակում է խնդրահարույց մնալ թաղման արարողություններին մարդկանց մասնակցությունն՝ առանց անհրաժեշտ կանոնների պահպանման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց «Ֆեյսբուք»-ի իր ուղիղ եթերում:

«Կոչ եմ անում, խնդրում եմ պահանջում եմ, որ պարետատան պահանջները խստորեն պահպանվեն՝ սկսած թաղումներից: Ամենամեծ խնդիրն այն է, որ հատկապես համայնքներում, տեղ-տեղ՝ նաև Երևանում, թաղումներն իրականացվում են այնպես, կարծես ոչ մի բան չի կատարվել: Եվ մենք արդեն դեպքեր ունենք, որ թաղումները դառնում են համատարած բռնկումների պատճառ»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց՝ առանձնահատուկ պետք է հետևել նաև, որ բանկերը, խանութները, դեղատները, որտեղ հաճախորդների մեծ հոսք կա, պահպանեն հերթի որոշակի կանոններ, որպեսզի սոցիալական հեռավորությունը պահպանվի: Փակ տարածքներ, հասարակական տրանսպորտ առանց դիմակի որևէ մեկն իրավունք չունի մտնել:

Փաշինյանը շեշտեց՝ պետությունը կիրառելու է լուրջ միջոցներ, տուգանելու և գանձելու են այդ գումարները, որովհետև սա ազգային անվտանգության և կանոնները պահպանելու հարց է: «Խնդրում եմ ձեզ, կոչ եմ անում ամենայն լրջությամբ վերաբերվել այս իրավիճակին: Եթե այս իրավիճակը չկոտրենք, մայիսի 29-ին կունենանք 10 հազար դեպք, հունիսի 12-ին՝ 20 հազար դեպք: Իսկ հունիսի վերջին կունենանք մոտ 30 հազար դեպք, սրանից բխող հետևանքներով, բազմաթիվ, հարյուրավոր մահերով: Բայց մենք հնարավորություն ունենք նման զարգացում թույլ չտալու: Եվ սա կախված է մեզնից յուրաքանչյուրի անհատական պահվածքից»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանում մայիսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր5041դեպք, որոնցից2164-ն` առողջացած:Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում2788պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է43 041թեստավորում: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան64դեպք:

Աննա Գրիգորյան

Հայերեն

COP17-ի երկրորդ շաբաթը պետք է ցույց տա, որ քաղաքական հանձնառությունը կարող է վերածվել գործողությունների․ Համբարձում Մաթևոսյան

«Արգելոցապարկային համալիր»-ի տիրապետմանն է վերադարձվել Ջրվեժ համայնքում գտնվող 5000 քմ մակերեսով հողատարածքը. Գլխավոր դատախազություն

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ալեն Սիմոնյանն ու Գերտ Յան Կուպմանը կարևորել են ՀՀ–ԵՄ հարաբերությունների հետևողական զարգացումը

Հոկտեմբերի 27-ի միջոցառումների անոնս

Հայաստանը պետք է ընդունի հակա-SLAPP օրենսդրություն․ Անահիտ Մանասյան

Մոլդովայի վարչապետը Կիևում վերահաստատել է Ուկրաինային հաստատուն աջակցությունը. Moldpres

Լևոն Տեր-Պետրոսյանը ԲԿ է այցելել պլանային հետազոտության նպատակով

Դերասան Սամվել Թադևոսյանն արժանացել է «Ոսկե գլոբուս»-ի Beacon Award մրցանակին

Ուկրաինան ԱՄՆ-ի հետ կքննարկի Patriot համակարգերի հրթիռների մատակարարման ձգձգումը. Զելենսկի