Թավշյա հեղափոխության մասին «Ես մենակ չեմ» ֆիլմն արժանացել է միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության մասին պատմող «Ես մենակ չեմ» (I am not alone) ֆիլմը ստացել է իր տասներորդ մրցանակը՝ այս անգամ «RiverRun» միջազգային կինոփառատոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ֆիլմի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում, կցված է նաև ժյուրիի հայտարարությունը:

«Ժյուրիի գլխավոր մրցանակը հանձնվում է «Ես մենակ չեմ»-ին, որի ռեժիսորը Կարին Հովհաննիսյանն է: Այս հրապուրիչ ֆիլմը մեզ հիշեցնում է լավագույն վավերագրական կինոարտարդրության ուժը՝ բացելով մեր աչքերը այն պատմության առաջ, որը մենք չգիտեինք, այն ներկայացվում է արտիստիզմով ու վարպետությամբ»,-ասված է հայտարարության մեջ:

Ֆիլմը գնում է Նիկոլ Փաշինյանի հետքով. լրագրողը և քաղբանտարկյալը դառնում է քաղաքական ակտիվիստ, քայլերթ իրականացնում ընդդեմ Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի:

«Ամեն ինչ սկսվում է նրանից, որ մի մարդ շրջում է երկրով մեկ՝ քայլարշավը մեր աչքի առաջ դարձնելով զանգվածային շարժում: Ֆիլմի դիտումն ավելին է, քան քաղաքական շարժման մասին պասիվ դիտարկումը. Հովհաննիսյանը դիտողին ամբողջովին ընկղմում է պատմվածքի մեջ՝ անօդաչու թռչող սարքերի նկարահանած գեղեցիկ տեսարաններից մինչև շարքային քաղաքացիների բջջային հեռախոսների կադրերը»,-ասվում է հայտարարությունում։

Ժյուրիի կարծիքով՝ ֆիլմը լուսավոր և ոգեշնչող է, ժյուրին նկատել է՝ ընտրելով բարդ թեմա, այն խիստ խմբագրած պատմվածքում հետաքրքրաշարժ կերպով ներկայացվելով՝ ցույց են տրվում բարդ և հրատապ պատմության բազմաթիվ կողմերը: «Ընտրական տարվա կեսին «Ես մենակ չեմ»-ը ժողովրդի ուժի հզոր հիշեցումն է»,-ասված է հայտարարությունում:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2019-ին սեպտեմբերի 7-ին Տորոնտոյի Սքոթիըբենք թատրոնում: Հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը ֆիլմի գլխավոր պրոդյուսերն ու սաունդթրեքի հեղինակն է:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն