Ավստրիայում ՀՀ դեսպանը ծաղկեպսակ է տեղադրել խորհրդային զինվորների պատվին տեղադրված հուշակոթողին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի կապակցությամբ, Ավստրիայում ՀՀ դեսպան Արմեն Պապիկյանը դեսպանության դիվանագետների հետ միասին ծաղկեպսակներ են տեղադրել Վիեննայի «Շվարցենբերգ» հրապարակի Խորհրդային զինվորի և Վիեննայի կենտրոնական պանթեոնում հանգչող խորհրդային զինվորների պատվին տեղադրված հուշակոթողներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ավստրիայում ՀՀ դեսպանությունը։
Մայիսի 9-ին կնշվի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակը, Շուշիի ազատագրման 28-ամյակը։
Կարդացեք հոդվածը` Русский