Թուրքիայի նախագահը Պոլսո հայոց պատրիարքին հղած ուղերձում կրկին խուսափել է պատմությանն առերեսվելուց

2 րոպեի ընթերցում

ՍՏԱՄԲՈՒԼ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 24-ի երեկոյան ուղերձ է հղել Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ուղերձում Էրդողանը նշում է․ «Հիշում եմ առաջին աշխարհամարտի տարիներին իրենց կյանքը կորցրած օսմանահայերին ու ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»։

Էրդողանի ուղերձում ասվումէ, թե Թուրքիան երբեք թույլ չի տվել ու թույլ չի տալու, որ իր որևէ քաղաքացի ենթարկվի «վանողական խտրականության» իր հավատքի ու ինքնության պատճառով։

Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի նախօրեին հայոց պատրիարքին ուղերձով դիմել սկսել է 2014թ․։ Պաշտոնական Անկարան այդ նամակների մեջ խուսափում է Հայոց ցեղասպանությանը համարժեք գնահատական տալուց։ Բազմիցս նշվել է, որ այսօրինակ մոտեցմամբ թուրքական իշխանությունները փորձում են քողարկել Հայոց ցեղասպանության ժխտումը։ Ավանդաբար, նաև, ուղերձը պատրիարքարան ուղարկվում է նախապես՝ ապրիլի 23-ին, ապրիլի 24-ի առավոտյան պատարագին հնչեցնելու նպատակով։ 2020թ․, սակայն, Էրդողանի ուղերձը հրապարակվել է ապրիլի 24-ի ուշ երեկոյան՝ այն բանից հետո, երբ աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած հիշատակի միջոցառումների, իսկ բազմաթիվ երկրների ղեկավարներ իրենց ցավակցական ուղերձներով ոգեկոչեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Հայերեն العربية

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին