Սփյուռք

ՀԲԸՄ- ՀԷԸ ծաղկեպսակներ զետեղեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

2 րոպեի ընթերցում

ՀԲԸՄ- ՀԷԸ ծաղկեպսակներ զետեղեց Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին

ԲԵՅՐՈՒԹ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրբաթ, 24 Ապրիլ 2020- ի առաւօտեան, ՀԲԸՄ- ՀԵԸ-ի Կեդրոնական վարչութեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւանի ԳործադիրՄարմիններու եւ սկաուտական շարժումներու ներկայացուցիչներծաղկեպսակներ զետեղեցին Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յուշակոթողներուն առջեւ:

Անթիլիասի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայրավանքին մէջ, Հայոց Ցեղասպանութեան նահատակներու յիշատակին հոգեհանգստեան պաշտօնին մասնակցելէ ետք, յանուն ՀԲԸՄ-ի եւ ՀԵԸ-ի, ՀԲԸՄ-ի «Խօսնակ» պարբերաթերթի խմբագիր՝Համբիկ Մարտիրոսեան եւ ՀԵԸ-ի մամլոյ եւ տեղեկատուական գրասենեակի պատասխանատու՝ Ահարոն Շխրտըմեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական շարժումի ընդհանուր խմբապետ Եղիկ Աւետիքեանի, սկաուտական շարժումի անդամ-անդամուհիներու ընկերակցութեամբ ծաղկեպսակ մը զետեղեցին Նահատակներու մատուռին առջեւ: ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի սկաուտները նաեւ մասնակցեցան այլ ծաղկեպսակներու զետեղման արարողակարգին:

ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներ Յակոբ Ճըղլեան եւ Կերի Ֆեթէլ, ՀԵԸ Անդրանիկ Սեւան Գործադիր Մարմինի անդամ Նշան Ղորղորեանի եւ ՀԵԸ Անդրանիկ Սեւան սկաուտական շարժումի անդամ-անդամուհիներու ընկերակցութեամբ ծաղկեպսակ մը զետեղեցին Հայ Կաթողիկէ պատրիարքարանի Հայոց Ցեղասպանութեան յուշակոթողին առջեւ:

Նոյն պահուն, ՀԵԸ-ի Կեդրոնական Վարչութեան անդամներ Յակոբ Թէլվիզեան եւ Հայկ Եսայեան, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիասի սկաուտական խումբի խմբապետ Մանուէլ Տաքեսեանի եւ խմբապետուհի Կասիա Պոյաճեանի, ՀԵԸ Անդրանիկ Անթիլիաս սկաուտական շարժումի անդամ-անդամուհիներու ընկերակցութեամբ ծաղկեպսակ մը զետեղեցին Պիքֆայայի Հայոց Ցեղասպանութեան յուշարձանին առջեւ:

Ինչպէս ծանօթ է Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման հանդիսութիւնները այս տարի սահմանափակուեցան փրոթոքոլային կարճ արարողակարգերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում