Սփյուռք

Լոս Անջելեսի հայ համայնքն իր ձայնը լսելի է դարձնում այլընտրանքային ոգեկոչման ծրագրերով

2 րոպեի ընթերցում

Լոս Անջելեսի հայ համայնքն իր ձայնը լսելի է դարձնում այլընտրանքային ոգեկոչման ծրագրերով

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի համայնքային հայկական կազմակերպություններին անգամ կորոնավիրուսը չի խանգարել Ապրիլի 24-ի առիթով իրենց պահանջատիրական ձայնը ողջ աշխարհին լսելի դարձնելու: Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով նշանակալի մի խումբ դեմքեր՝ այդ թվում քաղաքական գործիչներ, միանում են հայ համայնքին՝ իրենց ուղերձներով ողողելով օնլայն տիրույթը:

Ոգեկոչման ավանդական բազմամարդ միջոցառումները՝ ապրիլի 23-ի մոմավառությունը, 24-ի քայլերթը, Թուրքիայի հյուպատոսության դիմաց բողոքի ցույցը, չեղարկվել էին համավարակի պատճառով, սակայն համայնքային կազմակերպությունները միավորել են ջանքերը՝ հանդես գալով լայնամասշտաբ նոր հեռուստատեսային և օնլայն նախաձեռնությամբ: Ծրագրին մասնակցությունն են ունեցել նաև ԱՄՆ-ում նշանակալի քաղաքական գործիչներ, ինչպիսիք են սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Միացյալ հայ երիտասարդներ»կազմակերպության ներկայացուցիչ Միլենա Մաիլյանը «Արմենպրես»-ին պատմել է իրենց այլընտրանքային ոգեկոչման ծրագրի մասին:

Մանրամասները՝ տեսանյութում

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունըճանաչելևդատապարտելէմոտերեքտասնյակպետություն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում