Մշակույթ

«ՌեԱնիմանիա»-ն կանցկացվի նաև օնլայն հարթակում

2 րոպեի ընթերցում

«ՌեԱնիմանիա»-ն կանցկացվի նաև օնլայն հարթակում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի 12-րդ միջազգային փառատոնը 2020-ին տեղի կունենա հոկտեմբերի 24-30-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնը հանդիսատեսին հնարավորություն կընձեռի հետաքրքիր ու յուրօրինակ ֆիլմեր դիտել նաև վիրտուալ տիրույթում:

Արվեստասերներն ապրիլի 20-ից կարող են օնլայն հավատարմագրում անցնել և փառատոնի ամբողջ ընթացքում դիտել աշխարհի լավագույն անիմացիոն ֆիլմերը համակարգիչների կամ խելացի հեռուստացույցների միջոցով:

Հանրությունը բացառիկ հնարավորություն կունենա դիտելու նաև փառատոնային վարպետության դասերը, որոնց շրջանակում պրոֆեսիոնալ հյուրերը ներկայացնում են իրենց հարուստ փորձը:

Օնլայն ցուցադրություններ կազմակերպելու ձևաչափը բոլորովին նոր գաղափար չէ: Այս ծրագրի իրականացման նախապատրաստական աշխատանքներն սկսվել են 2019 թվականի հոկտեմբերին:

Երևանի «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնը 2008 թվականին հիմնադրել է քաղաքական երգիծանկարիչ, նկարիչ և անիմատոր Վրեժ Քասունին: Որպես Հարավային Կովկասի ամենամեծ և իր տեսակով եզակի միջոցառում, «ՌեԱնիմանիա»-ն անփոխարինելի դեր ունի Արևելքն ու Արևմուտքն իրար կապելու գործում: Այն դառնում է ամենակարևոր փառատոններից մեկը, որն ստանում է հազարավոր դիմումներ ամբողջ աշխարհից և արժանանում տասնյակ հազարավոր արվեստասերների ուշադրությանը:

Փառատոնը ներառում է ոչ կոմերցիոն լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերի ընտրանի, մրցութային և ոչ մրցութային ծրագրեր: Այն առաջարկում է տեղական և համաշխարհային արդյունաբերության ոլորտներում տաղանդավոր մարդկանց կողմից անցկացվող գործնական սեմինարներ, վարպետաց դասեր և դասախոսություններ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում