Ուկրաինայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են իրականացվելու

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի համաճարակը ընդհամենը փոխել է Ուկրաինայում կայանալիք՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ձևաչափը. նախագծերը տեղափոխվել են ինտերնետային տարածք և լրատվամիջոցների դաշտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասինAnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը:

«Մի շարք քաղաքների փողոցներում կտեղադրվեն բաններներ, բիլբորդներ, սիթիլայթեր եւ այլ տեղեկատվական նյութեր Հայոց ցեղասպանության մասին: Տեղի է ունենալու պատմական գիտությունների թեկնածու, Ուկրաինայի հայերի միության պատմա-մշակութային կոմիտեի ղեկավար Դավիթ Դավթյանի օնլայն դասախոսությունը։ Բացի այդ, Հայոց ցեղասպանության մասին վիդեոնախագծի ստեղծմանը կմիանան հայ համայնքի մի շարք ականավոր գործիչներ։

Հուշարձանների մոտ ծաղիկներ խոնարհելու ավանդական արարողությունը կանցկացվի կարանտինի բոլոր կանոնները պահպանելով»,- ամփոփել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բերդյանսկի հայերի միությունը խաչքար է տեղադրել:

«Հայտնի է, որ 2015 թվականից Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ երկրում տեղադրվել է 20 խաչքար:

Հիշեցնենք, որ «Дякуємо за шанс розквітнути знову. Вірмени» («Շնորհակալություն նորից ծաղկելու հնարավորության համար. հայեր») սոցիալական հոլովակն անցած տարի հեռարձակվել է ուկրաինական ավելի քան 30 հեռուստաալիքներով»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ

Հոկտեմբերի 8-ի միջոցառումների անոնս

Ղարաբաղից տեղահանվածներին տրամադրված 8563 բնակարանային սերտիֆիկատից իրացվել է 4911-ը

2026 թ. ինն ամիսների ընթացքում Բուլղարիա է այցելել ավելի քան 7 միլիոն զբոսաշրջիկ. BTA