Սփյուռք

17-ամեայ Աղջկայ Նպաստը՝ Կապանի Բուժաշխատողներուն. բարեգործութիւնը սահմաններ չունի

1 րոպեի ընթերցում

17-ամեայ Աղջկայ Նպաստը՝ Կապանի Բուժաշխատողներուն. բարեգործութիւնը սահմաններ չունի

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԶԱՐԹՕՆՔ։ Ամերիկայի Միացեալ Նահանգներ բնակող, արմատներով կապանցի 17-ամեայ Էլենա Հայրապետեան՝ կարեւոր համարելով ու գնահատելով բուժաշխատողներու ամենօրեայ ջանքերն ու նուիրումը «քորոնա» ժահրի կանխարգիլման եւ յաղթահարման ուղղուած քայլերուն գծով, փափաքած է իր համեստ ներդրումը ունենալ՝ իբրեւ շնորհակալութիւն։

Այդ նպատակով՝ Էլենա Հայրապետ 50-ական ԱՄՆ տոլար ուղարկած է Կապանի բժշկական կեդրոնի վարակաբանական բաժանմունքի 9 բուժաշխատողի, որոնք այս օրերուն կ՝աշխատին գերծանրաբեռնուած եւ յաճախ վտանգաւոր պայմաններու մէջ։

Կապանի համայնքապետարանը եւ Կապանի բժշկական կեդրոնը՝ համայնքապետարանի Facebook-ի էջին միջոցով՝ շնորհակալութիւն յայտնած են Էլենա Հայրապետեանին՝ նման նախաձեռնութեան, համայնքին սատար կանգնելու եւ բարի կամք դրսեւորելու համար։ Կը նշուի նաեւ, որ ասիկա 17-ամեայ աղջկայ երկրորդ բարեգործութիւնն է՝ ի նպաստ Կապան համայնքի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում