Տնտեսություն

Փոխնախարարի կարծիքով՝ առաջիկա շաբաթում կթույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ

1 րոպեի ընթերցում

Փոխնախարարի կարծիքով՝ առաջիկա շաբաթում կթույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնարավոր է, որ առաջիկա շաբաթում թույլատրվեն տնտեսական գործունեության այլ տեսակներ, սակայն այդ ամենը կախված է համաճարակային իրավիճակից։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 15-ին մամուլի ասուլիսում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

Նախարարի տեղակալը հիշեցրեց, որ ապրիլի 13-ից գործում է տնտեսական գործունեության վերաբերյալ Պարետի նոր որոշում՝ համաձայն որի թույլատրվել են ծխախոտային արտադրությունը, շինարարական գործունեությունը՝ բացառությամբ ավարտվող աշխատանքների, ինչպես նաև շինարարությանը օժանդակող և դրա հետ անմիջականորեն կապված գործունեության տեսակները։

«Օրինակ՝ թույլատրվում է շինարարության բաղկացուցիչ մաս կազմող շինանյութերի արտադրությունը, իհարկե, որոշ սահմանափակումներով։ Միևնույն ժամանակ, արդեն իսկ թույլատրվում է իրականացնել մետաղական կոնստրուկցիաներով տնտեսական գործունեությունը կամ դրանց մասերով արտադրությունը»,- ասաց նախարարի տեղակալը։

Ըստ Սիմոնյանի՝ Էկոնոմիկայի նախարարությունը ներկայումս աշխատանքներ է իրականացնում տնտեսական գործունեության այլ տեսակների աշխատանքներ թույլատրության ուղղությամբ։

Կարեն Խաչատրյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում