Իսրայելի նախագահը Զատկի տոնի առիթով շնորհավորել է Երուսաղեմի հայոց պատրիարքին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրույց է տեղի ունեցել Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։

«Ապրիլի 13-ին, իսրայելական կողմի նախաձեռնությամբ` հեռախոսազրուց տեղի ունեցավ Իսրայելի մեծարգո նախագահ, պարոն Ռեուվեն Ռիվլինի և Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյանի միջև։ Հեռախոսազրույցի ընթացքում պարոն Ռիվլինը շնորհավորեց Պատրիարք Սրբազանին Զատկի տոնի կապակցությամբ և նաեւ քննարկեց Իրավատեր երեք համայնքների կողմից իրեն ուղղված Սուրբ Հարության տաճարը բացելու և Ավագ Շաբաթվա արարողություններին վերաբերող հարցեր»,– գրել է Բաղդասարյանը։

Հայ առաքելական սուրբ եկեղեցին ապրիլի 5-ին նշեց սուրբ Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի Հարության տոնը կոչվում է Զատիկ: Զատկին հունարեն «փասկա» են ասում, որը նշանակում է գաղթ: Վարդապետներն այս բառի «փ» տառը փոխարինել են «պ»-ով, «կ»-ն՝ «ք»-ով և «պասքա» վերանվանել:

Սուրբ Գերեզմանը քրիստոնեական աշխարհի գլխավոր սրբավայրերից է, որտեղ խաչելությունից հետո ամփոփվել է Հիսուս Քրիստոսը: Քրիստոսի գերեզմանի, Գողգոթայի Խաչելության և մի շարք այլ սրբավայրերի վրա 4-րդ դարում Բյուզանդիայի կայսր Կոստանդինոս Մեծը կառուցել է Սուրբ Հարության տաճարը: Սբ Գերեզմանի իրավատեր երեք եկեղեցիներն են` Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը, Հունաց պատրիարքարանը և Կաթոլիկ եկեղեցին։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Սոչիի ափերի մոտ հեռակառավարվող նավակները հարվածել են լցանավի. խոշոր հրդեհ է բռնկվել

Ֆասթ Բանկը պարզաբանում և հերքում է մի շարք պնդումներ

Իսրայելում նշում են հոկտեմբերի 7-ի հարձակման 3-րդ տարելիցը

Բելգիական ընկերությունները ՀՀ-ում են. օրակարգում տնտեսական կապերի ընդլայնումն է

Վրաստանում անցկացվում են Հայաստանի մշակույթի օրեր՝ նվիրված ՀՀ անկախության 35-ամյակին

Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի

Վենսը հայտնել է Իրանի դեմ պատերազմն ավարտելու պայմանը

Ադրբեջանցի զինվորի քրեական գործով ընթացակարգերը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետությունում

Բուենոս Այրեսում կայացել է Լիոնել Մեսիի հրաժեշտի հանդիպումը

Կենսաբազմազանության խաչմերուկ. ՄԱԿ-ի մշտական համակարգողը COP17-ին ընդառաջ խոսել է Հայաստանի հարուստ ու փխրուն էկոհամակարգերի մասին