Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչ վարակվել է կորոնավիրուսով. AnalitikaUA.net

1 րոպեի ընթերցում

ԿԻԵՎ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայ համայնքի 4 ներկայացուցիչվարակվել է կորոնավիրուսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասինAnalitikaUA.net-ին տեղեկացրել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը: Նրա խոսքով՝ բոլոր վարակվածները մեկ ընտանիքի անդամներ են, բոլորը հոսպիտալացվել են:

Անդրադառնալով Հայաստան վերադառնալ ցանկացողների հարցին՝ նա նշել է, որ մոտ 30 քաղաքացի մեկնելու ցանկություն է հայտնել, սակայն այս պահին նման հնարավորություն չկա: Պարբերականը նշում է, որ Ուկրաինայի հայ համայնքն ու հոգեւորականությունն ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացին:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել ուղերձով, որում իր երախտագիությունն է հայտնել համայնքին եւ նրանց, ովքեր աջակցություն են ցուցաբերում են այս դժվարին օրերին:

Այս պահի դրությամբ Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 2500-ը:

Ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին չարտերային չվերթ է իրականացրել Երեւանից, որտեղից Կիեւ է մեկնել Ուկրաինայի եւ Հայաստանի 92 քաղաքացի: Չվերթն իրականացվել Է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբայի եւ ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ:

Հայերեն Русский

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին

Հունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոց

Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Վրաստանի մշակույթի նախարար Մայա Բիտաձեի հետ

Թոքային ժանտախտի վերաբերյալ իրականացվում է մոնիթորինգ․ Ավանեսյանն անդրադարձել է Հայաստան ժամանողների հսկողությանը

Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակված զեկույցն իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա է. վարչապետ

Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՄԱ նախարար

Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր․ Idram&IDBank

ՀՀ վարչապետը Շաքիի միջադեպը բնորոշել է որպես սովորական քրեական իրավիճակ