Սփյուռք

«Արմենպրես»-ը նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս Սփյուռքի հայկական լրատվամիջոցների համար

1 րոպեի ընթերցում

 «Արմենպրես»-ը  նոր նախաձեռնությամբ է հանդես գալիս Սփյուռքի հայկական լրատվամիջոցների համար

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս ծանր ժամանակաշրջանում, երբ աշխարհը պայքարում է համավարակի ճիրաններում, ու զանգվածային լրատվության միջոցները բախվել են նոր մարտահրավերների, հայկական պետական «Արմենպրես» գործակալությունն իր «դռներն է բացում» աշխարհասփյուռ հայկական համայնքների ԶԼՄ-ների առջև։ Այսուհետ «Արմենպրես»-ի լրահոսում կկարդաք Սփյուռքի հայկական լրատվամիջոցների կարևոր ու հետաքրքրական հոդվածները՝ առանց խմբագրական միջամտության, նաև՝ պահպանելով դասական ուղղագրության ու սկզբնաղբյուրին հղման կանոնները։

Սփյուռքի հայկական լրատվամիջոցները հայկական համայնքին, երկրների կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, ողջ հայությանը հուզող հիմնահարցերին և կորոնավիրուսային համավարակի՝ համայնքի կյանքում թողած ազդեցությանն առնչվող նյութերը կարող են ուղարկել contact@armenpress.am էլեկտրոնային հասցեին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում