Հնդկաձավար, բրինձ, սոխ. Հայաստանը 3-րդ երկրներից մի շարք ապրանքներ կներմուծի զրոյական մաքսատուրքով

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության երկրները, այդ թվում` Հայաստանը հնարավորություն են ստացել երրորդ երկրներից կրիտիկական նշանակության մի շարք ապրանքներ ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան տնտեսավարողների համար սա նոր շուկաների հնարավորություն է, բացի այդ, այս այլընտրանքային հնարավորությունը կզսպի գների հնարավոր բարձրացումը: «Արմենպրես»-իհետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Վարոս Սիմոնյանը՝ խոսելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ապրիլի 3-ին ընդունված որոշման մասին՝ ըստ որի մի շարք զգայուն ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն:

«Դրանք հիմնականում կրիտիկական ներմուծման ապրանքատեսակներն են, որոնց մեջ են մտնում աշորան, հնդկացորենը (гречневая крупа), կարտոֆիլը, գլուխ սոխը, սխտորը, կաղամբը, գազարը, պղպեղը, մանկական սնունդը, դեղորայքը և այլ ապրանքներ: Կան նաև բժշկական սարքավորումներ, որոնց մեկ հատից է գանձվում մաքսատուրք, օրինակ էնդոսկոպեր, հատուկ ջերմաչափեր: Դրանց մաքսատուրքը ևս զրոյացվում է: Կան նաև նյութեր, որոնք օգտագործվում են մանկական սննդի պատրաստման մեջ: Բայց մեզ համար շատ կարևոր կարելի է դիտարկել աշորան, երկարահատիկ բրինձը, օրինակ դրա մաքսատուրքը 10 տոկոս է, բայց 1 կգ-ի համար ոչ պակաս, քան 0,03 եվրո, այսինքն` դա էլ զրոյացվելու է: Կարևոր է հնդկացորենը, հատիկավոր հնդկաձավարը (гречка)»,-ասացՍիմոնյանը:

Փոխնախարարը տեղեկացրեց, որ այդ ապրանքատեսակները Հայաստանը հիմնականում ներմուծում է ԵԱՏՄ երկրներից, ԱՊՀ երկրներից: Բայց սա հնարավորություն է տալիս զրոյական մաքսատուրքով ներմուծում անելու նաև երրորդ երկրներից՝ որպես այլընտրանքային ուղի: Այն տարածվելու է ԵԱՏՄ բոլոր երկրների վրա:

Սիմոնյանը նաև հիշեցրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պայմաններում ԵԱՏՄ-ում կրիտիկական նշանակության մի շարք ապրանքների սահմանափակում կա դեպի երրորդ երկրներ՝ պահպանելով շրջանառությունը միության տարածքում: Օրինակ հնդկացորենը ներառված է ինչպես այդ արտահանման սահմանափակման ցուցակում, այնպես էլ այն ցուցակում, որով հնարավորություն է տրվում երրորդ երկրներից ներմուծել՝ զրոյական մաքսատուրքով: Փոխնախարարը պարզաբանեց, որ դա արվում է բալանսի համար, որ ԵԱՏՄ-ում պակասորդ չլինի: Նա նկատեց, որ զրոյական մաքսատուրերի հնարավորությունը նաև այլընտրանքային շուկա է բացում, որ գների կտրուկ բարձրացում չլինի:

Բժշկական սարքավորումների՝ զրոյական մաքսատուրքով ներմուծման հնարավորությունը կլինի 6 ամիս ժամկետով, քանի որ պահանջարկը շատ մեծ է, ոչ մի երկրում չի հերիքում: Փոխնախարարը նկատեց՝ որքան էլ ԵԱՏՄ որևէ երկիր ունենա անսպառ արտադրություն, միևնույն է անհրաժեշտություն կա:

Անդրադառնալով տնտեսավարողների համար բացվող հնարավորություններին՝ փոխնախարարն ասաց. «Եթե կոնկրետ տնտեսավարողները, մասնագիտացված էին երրորդ երկրներից այդ ապրանքատեսակները ներմուծելով, հիմա հնարավորություն կունենան զրոյական մաքսատուրքով 3 ամիս ժամանակով իրականացնել ներմուծում: Սակայն սա առաջին հերթին ուղղված է լինելու մեր սպառողներին, քանի որ դրանք կրիտիկական նշանկակության ապրանքատեսակներ են: Եվ մենք չենք զգա դրա թանկացումը, դա զսպող գործիք է համարվում գնային առումով: Սա նաև տնտեսավարողների համար այլընտրանքային շուկայի հնարավորություն է, նոր ճանապարհ է, որ կարողանան փորձել երրորդ երկրներից ներմուծում անել»,-ասացՍիմոնյանը:

Որոշումը տարածվումէ ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա, կգործի մինչև հունիսի 30-ը ներառյալ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը