ՀՀ-ն պետք է լինի պատրաստի արտադրանքի երկիր. վարչապետի անդրադարձը տնտեսության զարգացմանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամը հաղթահարելու ՀՀ կառավարության տեսլականը կապված է կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն հարցին, թե կառավարությունն ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել արտակարգ դրությունից հետո տնտեսության արագ վերականգնման և ստեղծված նոր իրավիճակում համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի դիրքերի ամրապնդման համար:

ՀՀ վարչապետը նշեց, որ կարճաժամկետ առումով խնդիր է դրվում այս տարի հնարավորինս արագ, մեծ ծավալներով իրականացնել կապիտալ ներդրումներ, քանի որ դրանք ամենաշատ աշխատատեղեր ստեղծող ներդրումներն են: Երկարաժամկետ առումով, ըստ ՀՀ վարչապետի, հիմնական ներդրումը պետք է լինի մարդկային ռեսուրսի, տեխնոլոգիայի, գիտելիքի զարգացման համար:

«Տնտեսության զարգացման մեր ռազմավարական պատկերացումն այն է, որ ՀՀ-ն լինի պատրաստի արտադրանքի երկիր, այլ ոչ թե հումք մատակարարող: Սա նշանակում է նոր աշխատատեղեր, նոր տեխնոլոգիաներ: Այս պարագայում տնտեսական հումքի շրջանառությունը երկար է պտտվում, արդյունքում ունենում ենք ավելացված արժեքի բարձր մակարդակ: Մենք նպատակադրված ենք, որ մշակող արդյունաբերությունը զարգանա: Անցած տարվա տվյալներով կարևոր ցուցանիշ արձնագրեցինք, մենք բարձր տնտեսական աճ ունեցանք և տեսանք, որ մշակող արդյունաբերությունը եղավ առաջատար ճուղերից մեկը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանում մետալուրգիական ձեռնարկություններ ստեղծելուն, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, այս հարցի հետ կապված բնապահպանական բանավեճեր կլինեն:

«Երկու կարևոր սահման պետք է դիտարկենք: Հայաստանում պետք է լինեն բնապահպանական ամենաբարձր չափանիշներ, բայց բնապահպանությունը պետք չէ բացարձակ դարձնել: Այս շենքը, որտեղ ես նստած եմ, բոլոր մյուս շենքերը հակաբնապահպանական տարր են պարունակում: Ես բազմիցս եմ խոսել այս մասին: Քաղաքակրթության ցանկացած դրսևորում հակաբնապահպանական տարր ունի: Այլ բան է, որ քաղաքակրթության ու բնապահպանության մեջ ճիշտ բալանս պետք է գտնենք: Ժամանակակից աշխարհում բնապահպանությունն ամենաառաջնային խնդիրներից է: Հայաստանի կառավարության համար նույնպես առաջնային է, սակայն բնապահպանությունը չենք հակադրում տնտեսության զարգացմանը, մեր տնտեսությունը պետք է զարգանա ՝ հաշվի առնելով այն բնապահպանական կանոնները, որոնք գոյություն ունեն ժամանակակից աշխարհում»,-հավելեց վարչապետը:

Հայերեն العربية English Русский

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Լռության էքսպոնատներ» խորագրով հատուկ ցուցադրության բացմանը

ՏԻՄ ընտրություններ, հայտնի են ընտրողների մասնակցության վերջնական տվյալները

ՆԳՆ-ն ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումների վերաբերյալ 35 ահազանգ է ստացել։

Այժմ բանակցությունների միջանկյալ հատվածում ենք․ Համբարձում Մաթևոսյանը` COP17 համաժողովի ընթացքի մասին

ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է նոր տվյալներ ընտրողների մասնակցության վերաբերյալ

ԿԸՀ-ն քաղաքական գործիչներին և ԶԼՄ-ներին կոչ է անում զերծ մնալ քարոզչություն կամ հակաքարոզչություն պարունակող հայտարարությունից

ԱԳՄԱ նախարարի տեղակալը մասնակցել է «Բիզնես առաջնորդության մոբիլիզացում հանուն բնության» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն

ՏԻՄ ընտրություններ․ ՆԳՆ-ն ընտրախախտումների վերաբերյալ 13 ահազանգ է ստացել

ՏԻՄ ընտրություններ․ ժամը 14։00-ի դրությամբ մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Ստեփանավանում