Նախարարը վստահ է՝ չնայած դժվարություններին, տնտեսական ակտիվությունը արագ կվերականգնվի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, սակայն, վստահ է՝ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարը նման տեսակետ հայտնեց ասուլիսում՝ անդրադառնալով Կենտրոնական բանկի կանխատեսմանը, թե կորնավիրուսը լուրջ բացասական ազդեցություն կունենա տնտեսական աճի տեմպերի վրա:

Նախ նախարարը համաձայնեց ԿԲ-ի կանխատեսման հետ, սակայն նկատեց. «ԿԲ-ի գնահատման առանձահատկությունը կայանում է նրանում, որ դա կոնկրետ իրավիճակի գնահատական է, այսինքն՝ այդ պահի դրությամբ տրված գնահատական: Մենք գտնում ենք, որ այս տարին այն տարին է, որ էական է լինելու տնտեսական արդյունքի կրճատումը տարվա սկզբին արված կանխատեսումների համեմատությամբ: Տարվա սկզբին այդ արդյուքնները բավականին լավատեսական էին, և երկու ամսվա ցուցանիշները ոչ ավելի վատ էին, քան 2019-ին արձանագրված շատ լավ ցուցանիշները: Սակայն սա ցույց է տալիս մի բան. որ մենք կարող եք արտադրել, կարող ենք ունենալ այնպիսի տնտեսություն, որը աճում է բարձր տեմպերով: Կանցնեն դժվար ժամանակները: Չնայած 2020-ի դժվարություններին՝ մենք արագ կվերականգնենք և´ պոտենցիալը, և´ տնտեսական ակտիվությունը»,-ասաց Խաչատրյանը:

Հայաստանում ապրիլի 3-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 736 է, արձանագրվել է մահվան 7 դեպք: Թեստերից 3258-ը բացասական արդյունք է տվել: Այս պահին փաստացի բուժում է ստանում 686 պացիենտ: Հայաստանում ապրիլի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 43 քաղաքացի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ։ Արտակարգ դրության պայմաններում Հայաստանում արգելված են մի շարք տնտեսական գործունեության տեսակներ:

Հայերեն English

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը