Տնտեսություն

Պետությունը միկրոձեռնարկությունների համար քննարկում է աջակցության տարբեր հնարավորություններ

2 րոպեի ընթերցում

Պետությունը միկրոձեռնարկությունների համար քննարկում է աջակցության տարբեր հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետությունը կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների համատեքստում քննարկում է տարբերակներ՝ միկրոձեռնարկություններին աջակցելու համար: «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը:

«Կառավարության հաստատած 8-րդ միջոցառումը հյուրանոցային և հյուրատնային ծառայությունների, հանրային սննդի, զբոսաշրջության, վարսավիրանոցների, գեղեցկության սրահների և մանրածախ առևտրի ծառայությունների համար է: Մանրածախ առևտրի համար կա սահմանափակում. չեն կարող մասնակցել սննդամթերք, ծխախոտ, դեղորայք կամ ալկոհոլ վաճառող մանրածախ կետերը: Ութերորդ միջոցառումը նախատեսված է միկրոտնտեսավարողների համար: Երրորդ միջոցառումը, ցավոք, այս պահին սահմանափակում ունի, և կարող են դիմել միայն 24 մլն և ավելի շրջանառություն ունեցած տնտեսավարողները: Բայց մենք ներկայում բոլոր հարցումների և ստացվող հայտերի դիմումների արդյունքում քննարկում ենք տարբեր միջոցառումներ՝ նաև միկրոձեռնարկությունների համար»,-ասաց Մարգարյանը:

Կառավարության կողմից հաստատված կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երրորդ միջոցառումը միտված է փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցմանը: Կարող են օգտվել այն ՓՄՁ-ները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտներում: Դրանց 2019-ի շրջանառությունը պետք է լինի 24-500 մլն դրամի շրջանակում, և 2019-ի մեկ եռամսյակի շրջանառությունը ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելին պետք է լինի:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը և գործունեության որոշ տեսակները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում