Սփյուռք

Ուկրաինայի հայերը ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի հայերը ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուկրաինայի հայկական համայնքները ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտնում էAnalitikaUA.net-ը:

«Մարզային համայնքներում ստեղծվել են համակարգող կենտրոններ և շտաբեր՝ կարիքավորներին օգնության արդյունավետ կազմակերպման համար:

Ձևավորվում են վարակի բարձր ռիսկի ենթակա անձանց ցուցակներ, անմիջական օգնություն ցուցաբերելու նպատակով մարզերում ներգրավվել են երիտասարդական կազմակերպությունների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ, հիմնականում բժիշկներ: Աշխատանքների մեջ ակտիվորեն ներգրավված են նաև գործարար ոլորտի ներկայացուցիչները: Բոլոր կարիքավորներին բաշխվում են համապատասխան դիմակներ, հակասեպտիկներ, դեղամիջոցներ և սննդի փաթեթներ: Իրականացվում են զանգվածային տեղեկատվություն և խորհրդատվական աշխատանքներ:

Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել կոչով՝ կապված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետ՝ շնորհակալություն հայտնելով տարածաշրջանային համայնքներին, որոնք այս օրերին աջակցություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին:

Օրերս ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը Տերնոպոլի համալսարանական հիվանդանոցին հանձնեց դեղամիջոցներ»,- ասվումէ հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում