Սփյուռք

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում հայկական համայնքի հիվանդանոցը ներգրավված է կորոնավիրուսի դեմ պայքարում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցներից հայկականը միակն է, որ ներգրավված է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Թուրքիայում լույս տեսնող «Ժամանակ» պարբերականը:

Թուրքիայի հայ համայնքը համաճարակի այս իրավիճակում ջանում է մնալ կանգուն: Եվ այդ լավատեսության պատուհանը Սուրբ Փրկիչ ազգային հիվանդանոցն է: Այն Թուրքիայի ոչ իսլամական փոքրամասնությունների համայնքների հիվանդանոցների շարքից միակն է, որ ծառայություն է մատուցում` որպես կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի հիվանդանոց: Բուժհաստատությունը շարունակում էօգնություն ցույց տալանխտիր բոլոր դիմողներին:

Կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում: Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը անցել է 3500-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում