Տնտեսություն

Moody’s-ը հրապարակել է Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

1 րոպեի ընթերցում

Moody’s-ը հրապարակել է  Կոնվերս Բանկի մասին վերլուծության արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սույն թվականի մարտի 25-ին Moody’s Investors Service միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալությունը հրապարակել է Կոնվերս բանկի վերաբերյալ կիսամյակային վերլուծության արդյունքները:

Ինչպես նշվում է Moody’s-ի հրապարակման մեջ, Կոնվերս բանկի հիմնական վարկային գնահատականն արտացոլում է բանկի՝ հնարավոր կորուստների կլանման կարողությունը՝ պայմանավորված կապիտալի ամուր բուֆերներով և շահութաբերությամբ, ինչպես նաև ներգրավման և իրացվելիության կայուն բնութագրերը:

Նշենք, որ Moody’s-ի կողմից Կոնվերս Բանկին շնորհվել է ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ ավանդների B1 վարկանիշները՝ «կայուն» հեռանկարով:

Moody’s-ի հրապարակումն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.conversebank.am/hy/ratings/

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում