Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կադաստրի կոմիտեն հորդորում է քաղաքացիներին օգտվել առցանց ծառայություններից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է կոմիտեի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում:

«Շարունակե՛ք օգտվել մեր առցանց ծառայություններից️: Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ Կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակներում շարունակում ենք ընդունել միայն դիմումների հետևյալ տեսակները՝ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման, իրավունքի դադարման պետական գրանցման, անշարժ գույքի հասցեի գրանցման, անվանափոխման վերաբերյալ գրառման կատարման, գույքի նկատմամբ գրանցված իրավունքների առկայության մասին, ներկայացված փաստաթղթերի հետ վերադարձի, նոր վկայականի տրամադրման, սխալների ուղղման, վարույթի դադարեցման, փաստաթղթերի պատճենների տրամադրման»,-ասված է հաղորդագրության մեջ։

Կոմիտեն հիշեցնում է, որ բացի վերոնշյալ տեսակի դիմումներից, մնացած դիմումներն առայժմ կընդունվեն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Այն անձանց, ովքեր ունեն փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորություն, կոմիտեն հորդորում է բոլոր դիմումներն անխտիր ներկայացնել www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։

«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ներկայացված դիմումների հիման վրա կազմված բոլոր ավարտական փաստաթղթերը (բացառությամբ` պատճենների և հետ վերադարձված փաստաթղթերի) հնարավոր է ստանալ միայն www.e-cadastre.am էլեկտրոնային կայքի միջոցով։ Էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելիս առաջացած հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 060-474207, 060-474205, 060-474221, 060-474220 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան