Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբանը կոչ է անում մնալ տանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վարակաբան Աշոտ Պապիկյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր օգտահաշվի միջոցով դիմել է հանրությանը՝ կոչ անելով մնալ տանը։ Պապիկյանը գրում է, որ 13 օր է, ինչ ինքն ու հիվանդանոցի գրեթե ողջ անձնակազմը մեկուսացել են: «Ես չեմ տեսնում իմ երեխաներին, կնոջս՝ միայն այն բանի համար, որ 24 ժամյա ռեժիմով ողջ թիմով աշխատում և շփվում ենք կորոնավիրուսի ախտանիշներով թե՛ հաստատված, թե՛ կասկածվող հիվանդների հետ, քանի որ բժիշկ- վարակաբան եմ, և մերժել ու չբուժել հիվանդներին խիղճս, մասնագիտական կարգապահությունս և տվածս երդումը թույլ չի տալիս», -«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝նշում է բժիշկը:

Բժշկի զարմանքն է հարուցել այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում: «Բոլորն այնպես են ապրում, կարծես բան չի եղել: Հիմա ինչո՞ւ չեք նստում տանը»,- հարցնում է նա։

«Եթե Դուք տանը չնստեք, ապա տանը կնստեն բժիշկները ու ոչ միայն տանը… Հավատացեք ոչ ոք ապահովագրված չէ, հատկապես բուժանձնակազմը, քանի որ ամեն վայրկյան հիվանդների հետ սերտ շփման մեջ ենք»,- եզրակացրել է վարակաբանը՝ նշելով, որ բժիշկները նույնպես ցանկանում են տուն գնալ։

Գրառումը վարակաբանը ամփոփում է կոչով․ «Մենք մնացինք աշխատելու հանուն ձեզ, դուք մնացեք տանը՝ հանուն մեզ»։

Հայերեն English

Մունդիալ-2026. Արգենտինան երկրորդ անգամ անընդմեջ եզրափակիչում է

Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի

Գերմանական զենքի արտահանման հիմնական երկիրը 2026 թվականին Ուկրաինան է

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով 1 դոլար անվանական արժեքով ոսկե մետաղադրամ կթողարկվի

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին