Տնտեսություն

ԿԲ-ն դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

1 րոպեի ընթերցում

ԿԲ-ն դադարեցնում է  թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ սույն թվականիմարտի 23-ից ՀՀ կենտրոնական բանկը դադարեցնում է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել

Քաղաքացիները և իրավաբանական անձինք դիմումները և գրությունները կարող են ՀՀ կենտրոնական բանկ ներկայացնել[email protected]էլեկտրոնային փոստի հասցեովկամՀՀ կենտրոնական բանկի պաշտոնական էլեկտրոնային կայքի միջոցով: Կենտրոնական բանկի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին։

Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում ՀՀ կենտրոնական բանկը հանդես կգա նոր հայտարարությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում