Փաշինյանն ընդունել է ԱԱԾ տնօրենին և ոստիկանապետին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումն ուղիղ եթերով հեռարձակվում է Փաշինյանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Ուզում եմ ձեզ շնորհավորել ձեր գերատեսչությունների ղեկավարի պաշտոններում նշանակվելու առիթով: Հայաստանում նոր նշանակումներից հետո ընդունված է նոր պաշտոնյաներին ներկայացնել անձնակազմներին, բայց այսօր որոշեցի ձևաչափը փոխել»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ձևաչափի փոփոխությունը երկու պատճառ ունի:

«Նախ, որովհետև արդեն իսկ, որպես ղեկավար, ձեզ ներկայացրել եմ ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներին, դեռևս այդ պաշտոններում ձեր պաշտոնակատար նշանակվելու օրը: Եվ երկրորդը՝ մեր արտակարգ դրության և կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի պայմաններում չցանկացա ընդհանուր տրամաբանությունից դուրս գործողություն իրականացնել»,- նշեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ԱԱԾ և ոստիկանության այն աշխատակիցներին, որոնք այս օրերին կորոնավիրուսի կանխարգելման դեմ պայքարում աջակցում են Առողջապահության նախարարության աշխատակիցներին ու բուժաշխատողներին:

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն է նշանակվել Էդուարդ Մարտիրոսյանը, իսկ ոստիկանության պետի պաշտոնում նշանակվել է Արման Սարգսյանը:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն:

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 136 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

Հայերեն العربية English Русский

Իրանը հայտարարել է, որ այս պահին ԱՄՆ-ի հետ բանակցություններ վարելու ծրագրեր չունի

ՌԴ-ն սպասում է «3+3» ձևաչափի հերթական հանդիպումների հերթականության համաձայնեցմանը Երևանի և Բաքվի միջև. Զախարովա

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է. Ռոբերտ Աբիսողոմոնյան

Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել ՌԴ երկու քաղաքացու և մեկ ռուսական ընկերության նկատմամբ

Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին

Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը սիներգիաների ամրապնդման ուղղությամբ գործընկերների հետ համագործակցելու հարցում

Գործարկվել է COP17-ի պաշտոնական կայքը

Աշխարհահռչակ շեփորահար Իբրահիմ Մալուֆն այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ

USTDA-ն շարունակում է Հայաստանի հետ աշխատել մի շարք նախագծերի մշակման ուղղությամբ. Կարլ Կրես

ԵՄ-ն Ուկրաինայի համար ԱԹՍ-ների ձեռքբերման նպատակով ևս 1 միլիարդ եվրո կհատկացնի